Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից
Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունից։
Այս անգամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 36 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայություններ իրականացնելու համար։
Թե ինչո՞ւ է ամեն անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության ընտրությունը մեկ անձից գնումների դեպքում կանգնում հենց Բագրատ Բադալյանին պատկանող ընկերության վրա, ինչո՞ւ չի հայտարարվել մրցույթ՝ կնքված պայմանագրի մեջ նշված չէ։
Նշենք, որ Բագրատ Բադալյանը միայն 2020 թվականին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից ստացել է եկամուտ՝ 143,175,574.00 ՀՀ դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին Կառավարությունից Բադալյանի ստացած եկամտի չափը կազմել է 9,601,846.00 ՀՀ դրամ։
Ավելի վաղ արված հրապարակումներում ևս անդրադարձ է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Բագրատ Բադալյանի միջև առկա կապին։ Մասնավորապես, Պապիկյանի ղեկավարած նախարարությունը 15 միլիոն դոլարի մեկ անձից գնում էր կատարել Բադալյանին առնչակից մեկ այլ ընկերությունից։
Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2015-2018 թվականներին եղել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։
2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
2020 թվականի փետրվարին նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ