ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակից։
Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:
Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը, պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է:
Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զոաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում են պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.
– Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,
– Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,
– Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։
– Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,
– Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։
– Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:
Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան