Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ Իրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարար Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFP Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունի Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. Տոտի

Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Մամուլ

«Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը բոլոր ոլորտներում՝ քաղաքականից տնտեսական, առավել ևս՝ անվտանգային։ Թվում էր, թե ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով ապագայի նկատմամբ կանխատեսելիություն ապահովել, սակայն իշխանությունների վերարտադրությունը ի չիք է դարձնում նման հույսերը։ Ու թերևս թյուր են այն կարծիքները, որ իշխանությունների վերընտրման արդյունքում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամը հանգուցալուծում է ստանում։ Համենայն դեպս, իշխանություններին ձեռնտու է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ընդդիմադիր դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։ Ինչպես հենց Փաշինյանը կասեր, «քուանշ, պարոն վարչապետի պաշտոնակատար»: Իրականում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար պետք է, որ վերացվեն ճգնաժամի առաջացման պատճառները։ Իսկ Հայաստանում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հիմնական պատճառներն այնպիսին են, որ դրանք հաղթահարել որևէ ընտրությամբ հնարավոր չէ. ո՛չ պարտությունը կարող ես շտկել, ո՛չ բազմահազար զոհերին հետ բերել, ո՛չ էլ կորսված տարածքները: Վերջինը՝ գոնե առայժմ: Մյուս կողմից՝ ինչպես է Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված համարում, երբ իր իշխանության թողտվության արդյունքում հակառակորդը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ ամրանալով՝ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի իրենց նման համակերպվի՞ նման վիճակի հետ: Իհարկե, ոչ: Դեռ ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները որոշ ժամանակ անց պատրաստվում են նոր հակահայկական փաստաթուղթ ստորագրել, իսկ սահմանային լարվածությունը նրա համար է, որ փաստաթղթի ստորագրումը հանրությանը ներկայացվի որպես նոր պատերազմից ու աղետից երկիրը փրկելու լավագույն տարբերակ։ Իսկ այս հանգամանքը նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև կարող է ավելի սրվել։ Հետաքրքրական է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին Փաշինյանի հայտարարությունները զուգորդվում են ատելության խոսքից ու վիրավորանքներից հրաժարվելու հավաստիացումներով։

Նա ասում է, թե իշխանությունները պատրաստ են համագործակցության՝ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Հիասքանչ, աննման խոսքեր... Բայց... Մի հատ էլ «քուանշ», պարոն վարչապետի պաշտոնակատար: Չէ, հասկանալի է, որ այս փուլում ընդդիմադիր ուժերի հետ ընդգծված կոնֆրոնտացիան, մեղմ ասած, իշխանությունների շահերից չի բխում, ինչով էլ պայմանավորված է հետընտրական համեմատաբար մեղմ լեքսիկոնը: Առաջիկա մի կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները կգնան որոշակի կոմպրոմիսների: Բայց հաշվի առնելով մի կողմից՝ գործողությունները, որոնք արվում են ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, մյուս կողմից՝ իմանալով Փաշինյանի բնույթը, նշյալ հավաստիացումների երկարաժամկետության առումով ոչ միայն կասկածներ ունենք, այլև պարզապես դժվար է դրանց հավատալ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ցանկություն, ավելի ճիշտ հույս՝ իրոք ունենք: Պարզապես հավատալու տեղ չեն թողել այս իշխանությունները:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ներքին ատելություն, թշնամանք գեներացնողը, բռնության խոսույթը որդեգրողը եղել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեք տարի շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանությունները ներքին թշնամանք են սերմանում, պառակտում են հանրությանը, քաղաքական դաշտը բաժանում են սևերի ու սպիտակների, ինչը շատ վտանգավոր փաստի առաջ կարող է կանգնեցնել մեր հասարակությանը։ Սակայն հնչող զգուշացումները մնում էին «ձայն բարբառո անապատի», իշխանությունները շարունակում էին իրենց ավանդական գործելակերպը, քանի որ նրանց քաղաքականության կենտրոնում բացառապես քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանքի մթնոլորտի ստեղծումն էր։ Արդյունքները չափազանց ծանր են, այնքան, որ տասնյակ տարիներ պետք կլինեն, որ մեր հասարակությանը վերադարձնենք ադեկվատ հարաբերությունների բնականոն հուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։