Հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքում պետություն չկա.փորձագետ
Եթե իշխանությունն անհրաժեշտ նվազագույն քայլերն իրականացներ բանակը վերականգնելու ուղղությամբ, ապա մենք մայիսի 12-ից հետո Սյունիքում և Գեղարքունիքում նոր ճգնաժամ չէինք ունենա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Ըստ ռազմական փորձագետի՝ բանակի մարտունակության բարձրացման համար պատասխանատու անձինք, ի վիճակի չեն որևէ քայլ անել այդ ուղղությամբ.
«Այն փոփոխությունները և բարեփոխումները, որոնց մասին նրանք խոսում են, դրա արդյունքը կերևար առաջին հերթին սահմանին: Այն մարդիկ, որոնք պատասխանատու են Զինված ուժերի մարտունակության և պաշտպանական քաղաքականության իրականացման ուղղությամբ, այդ մարդիկ պարզապես ի վիճակի չեն այդ ուղղությամբ որևէ քայլ անել»,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ բանակում վերջին կադրային տեղաշարժերը ցույց են տալիս մեկ բան՝ բանակի մարտունակ զինվորականները, հրամանատարները հեռանում են, իսկ տարբեր պատասխանատու պաշտոններին հայտնվում են անհասկանալի դեմքեր:
Փորձագետի խոսքով՝ հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքին պետություն գոյություն չունի, սահմանային այն հատվածներում, որտեղ հնարավոր է լինում պահպանել հարաբերական անդորր, դա միայն առանձին հրամանտարների և զինծառայողների ջանքերի գնով է.
«Նման կերպ սահման չեն պաշտպանում, ոչ էլ երկիր են պահում:Պարզ չէ՝ առհասարակ կա՞ ցանկություն ունենալ Զինված ուժեր, որը լուծելու է երկրի առջև առկա սպառնալիքները, եթե կա ցանկություն, ապա ինձ համար տեսանելի չեն այն պատասխանատուները, որոնք ի վիճակի են այդ խնդիրները լուծել»,-ասաց Աբրահամյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ արդեն հաճախակի դարձած սպառնալիքները՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ, փորձագետն ասաց, որ իշխանությունների ոչ հավասարակշիռ քաղաքականություն հետևանքով՝ մեր տարածքների նկատմամբ հակառակորդի հավակնություններն անընդհատ դրսևորվելու են.
«Վերջին 3 տարում անընդհատ հանրությանը և իշխանությանը փորձում էինք բացատրել Ադրբեջանի մշտական օրակարգում գտնվող հարցերը, նրանց հավակնությունները՝ ընդհուպ ՀՀ-ի տարբեր բնակավայրերի նկատմամբ:
Փորձում էինք իշխանությանը հուշում-քննադատություններով հասկացնել, որ երկիրը սպառնալիքների առջև է կանգնած, և իշխանությունը պետք է արագ գործի: Ցավոք, այս իշխանությունը անվտանգային խնդիրները չլուծեց, ունեցանք ծանր պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, իրավիճակը ընթանում է նոր կորուստների ճանապարհով: Այս իշխանությունը զսպման, հավասարակշռման որևէ լուրջ քաղաքականություն չի կարողանում վարել, արդյունքում՝ մեր տարածքների նկատմամբ հակառակորդի հավակնություններն անընդհատ դրսևորվելու են»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային