Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը Գեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքը

Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել ԲելառուսումՉինական ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Թայվանի մոտակայքումՈվքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասին
Հայաստան

Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը

 

2013 թվականին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած եկամուտների հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է ընդամենը 8 մլն եվրո դրամական միջոց, նրա գույքի մասին մյուս տեղեկությունները թաքցված են։ Նույն պաշտոնում 2014 թվականի տարեկան հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 7 մլն 600 հազար եվրո դրամական միջոց եւ 70 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Ռենջ Ռովեր V8» մակնիշի ավտոմեքենա, անշարժ գույքի մասին տեղեկությունը կրկին թաքցված է, չկան տվյալներ նաեւ հարկային տարում նրա եկամուտների մասին։ 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները 7 մլն 600 հազար եվրոյից նվազել են մինչեւ 6 մլն 150 հազար եվրո, մյուս տվյալները կրկին նշված չեն։ 2016-ին դրամական միջոցները դարձյալ նվազել են՝ հասնելով 5 մլն 700 հազարի, իսկ 2017-ին էլ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն 500 հազար եվրո, մյուս բոլոր տվյալները՝ եկամուտ, անշարժ գույք եւ այլն, թաքցված են։

2018 թվականին Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀՀ նախագահ, 2018-ի տարեկան հայտարարագրում, որպես ՀՀ նախագահ, արդեն նա հետեւյալ հայտարարագիրն է ներկայացրել․ դրամական միջոցներ՝ 5 մլն 400 հազար եվրո, տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 379 հազար 608 դրամ։ Արմեն Սարգսյանի հայտարարագրերի հագեցվածությունը սկսել է աճել 2019 թվականից։ Նախագահը, որը նախկինում ոչ մի գույք չէր հայտարարագրել, միանգամից 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 «Ռենջ Ռովեր» մեքենա։

Արմեն Սարգսյանը 2019 թվականին արդեն հանձնված եւ վերադարձված ավանդներ էլ ունի, տարվա սկզբում բանկում եղած ավանդի գումարը կազմել է 368 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 174 հազար դրամ, որից տարեվերջին մնացել է 15 հազար 905 դոլար եւ 1 մլն 279 հազար 500 դրամ։ Նախագահի՝ տվյալ տարեվերջին ունեցած կանխիկ դրամը կազմել է 45 հազար եվրո, իսկ բանկային հաշիվներին ունեցել է 4 մլն 562 հազար դրամ, 265 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 555 հազար եվրո, 201 հազար ռուսական ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ Տարբեր երկրների դրամական միջոցների առկայությունը, թերեւս, տարբեր երկրներում ունեցած բիզնեսի արտացոլումն է։

2019-ին նախագահը ստացել է 11 մլն 506 հազար դրամ եկամուտ՝ նախագահի պաշտոնից, եւս 105 հազար դրամ, 21 հազար 474 ԱՄՆ դոլար՝ ՎՏԲ բանկից եւ Արդշինբանկից։ 2020 թվականի հայտարարագրում անշարժ գույքի մասին տվյալները պահպանվում են, նախագահի բանկային հաշիվներն ունեն հետեւյալ տեսքը․ 4 մլն 200 հազար եվրո, 300 հազար ԱՄՆ դոլար, 201 հազար ռուսական ռուբլի, 7 մլն 327 հազար դրամ, 95 հազար ֆունտ ստեռլինգ, կանխիկ գումարը՝ 105 հազար եվրո։

2020-ի ընթացքում նախագահը ստացել է 12 մլն 210 հազար դրամ եկամուտ։ Հետաքրքիր է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում որպես Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամ է ներկայացվում միայն նրա կինը՝ Նունե Սարգսյանը, մինչդեռ Արմեն Սարգսյանն ունի 2 որդի՝ Վարդան եւ Հայկ Սարգսյանները, որոնք ունեն ե՛ւ Բրիտանիայի, ե՛ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Բավականին հարուստ է նաեւ Նունե Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Ըստ նրա վերջին՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ Նունե Սարգսյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 3 մեքենա՝ «Կադիլակ», «Բենթլի» եւ «Հոնդա» մակնիշների, որոնց արժեքը չի նշվում հայտարարագրում։ Նունե Սարգսյանի բանկային հաշիվներին առկա են 125 հազար եվրո, 15 հազար ֆունտ ստեռլինգ եւ 220 հազար ԱՄՆ դոլար գումար։