Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան փակել է «Դրուժբա» գազատարը Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ Իրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարար Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFP Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունի

Ուկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը
Հայաստան

Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը: Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Թուրքիայի ներգրավումն այս գործընթացում նկատելի է՝ ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ՝ վերլուծաբանների, քաղաքագետների ու թուրքագետների:

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե Երասխի ուղղությամբ ընթացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Շուշիի հայտարարագրից բխող քայլերը, այն է՝ սկսել են դաշնային պետություն ստեղծելու ուղղված գործընթացները:

«Ես կարծում եմ, որ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները մեր տարածաշրջանում համաձայնեցված են կամ ուղղորդվում են Թուրքիայի կողմից: Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: Ես կարծում եմ՝ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում այդ նպատակը երկու պետությունների առջև դրված է, և ես դա դիտարկում եմ ոչ միայն՝ Թուրքիա, Ադրբեջան՝ այդ երկու պետությունների սերտաճման գործընթաց, այլ նաև՝ պանթուրքիստական ծրագրերի տեսակետից: Փաստորեն, Ադրբեջանը պանթուրքիստական ծրագրերի տեսակետից դառնում է առաջինը, որ, այսպես ասած, բռնում է այդ ճանապարհը և պետք է օրինակ հանդիսանա այլ թուրքալեզու պետությունների համար: Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա:

 Կարծում եմ, որ այդ գործողությունները, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք, և ծրագրերը, որ վերլուծությունների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան մեր իշխանությունների կողմից, և պետք է դրան փորձել հակահարված տալ առաջինը դիվանագիտական միջոցներով, և, իհարկե, ռազմական առումով պատրաստ լինել ամեն տեսակի պրովոկացիաների:

Այնպես որ՝ այստեղ աշխատելու մեծ դաշտ կա, և մեր դիվանագիտությունը պետք է մոտակա ապագայում այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք տանի, որպեսզի այս ծրագրերը, որի մասին խոսեցի, հասու դառնան նաև այլ պետություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Հարցին՝ արդյո՞ք այժմ տեսնում է նման աշխատանքի հնարավորություն, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին գերատեսչությունը մոտ 2 ամիս առանց ղեկավարի է ու նկատելի չէ, թե ինչ ուղղություններով է գործում այժմ, թուրքագետն արձագանքեց.

«Ներկա փուլում, իհարկե, ոչ, որովհետև մենք տեսնում ենք, որ վերակազմավորվում է ԱԳՆ ղեկավարությունը: Հույս ունենանք, որ այդ վերակազմավորումը կնպաստի, որպեսզի ստեղծվի ավելի գործունակ ԱԳՆ:

Նախարարության աշխատակիցների մի զգալի մասն իմ ուսանողներն են եղել, մի զգալի մասը՝ իմ ընկերները, գործընկերներն են եղել, ես այդ ժամանակ դիվանագիտական աշխատանք եմ տարել Գերմանիայում, ես շատ լավ գիտեմ մեր ԱԳՆ կազմը և համոզված եմ, որ այն համալրված է բանիմաց, իրենց գործը լավ իմացող, պրոֆեսիոնալ դիվանագետներով։ Ուղղակի պետք է ղեկավարությունը ճիշտ ընտրվի և ճիշտ նպատակներ դրվեն: Դա շատ կարևոր է, որովհետև կարող են դիվանագետները պրոֆեսիոնալներ լինել, բայց պետք է նրանց գործողություններն ուղղորդվեն ծրագրավորված, համակարգված ձևով: Մի դիվանագետը, որ աշխատում է աշխարհի մի ծայրում, պետք է հասկանա, որ ինքը մաս է կազմում մի ծրագրի, որն իր ղեկավարությունը, արտգործնախարարությունն է մշակել: Շատ լուրջ աշխատանք պետք է տարվի:

Վերջին շրջանում ես հանգել եմ եզրակացության, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է մենք սկզբունքորեն փոխենք, իհարկե, պահպանելով և խորացնելով մեր համագործակցությունը մեր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մեր համագործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելյան երկրների հետ։ Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ շեշտը պետք է դնենք այն արժեքների վրա, որոնք մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է, այն քաղաքակրթական, մշակութային արժեքների, որոնք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա միջազգային հարաբերությունների տեսության մեջ մի նոր ուղղություն է, որը նոր է սկսում զարգանալ՝ արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Այսինքն՝ եթե պարզեցնենք՝ մենք պետք է կարողանանք ճանաչելի դառնալ աշխարհի համար մեր արժեքներով: Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, ո՛չ բարենպաստ աշխարհագրական դիրք, ո՛չ շատ մեծ, հզոր բանակ ունենք, ո՛չ մեծ տարածք, բնակչություն․․․ մեր հիմնական զենքը մեր արժեքներն են, և պետք է մենք դա կարողանանք մեր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել, որպեսզի ճանաչելի դառնանք:

Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք պարտվեցինք նաև դիվանագիտական, միջազգային հարաբերությունների ոլորտում: Ըստ էության մենք մեկուսացվեցինք: Պետք է դրանից խուսափել և մաս կազմել համաշխարհային այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում աշխարհում»:

Թուրքագետի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ տեսանելի է նաև գերտերությունների հետաքրքրությունների ակտիվացումը, սակայն այն նկատելի միտումների չի տանի, եթե չօգտագործենք:

«Ես գտնում եմ, որ վերջին ամիսներին գերտերությունները նշաններ են ցույց տալիս, որ սկսում են ավելի հետաքրքրվել մեր տարածաշրջանով: Ռուսաստանը, որպես տարածաշրջանային կարևոր պետություն, այստեղ ունի իր ազդեցության ոլորտները, դա դնենք մի կողմ:

Այո, Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ը ակնհայտորեն մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը եթե չէր կորցրել, ապա շատ թուլացրել էր: Թրամփի նախագահության շրջանում տեղի ունեցող գլոբալ պրոցեսի մաս էր կազմում նաև այն, որ նրանք այդպես շատ հեռավոր կերպով էին հետևում՝ ինչ է տեղի ունենում: Բայց Բայդենի նախագահության շրջանում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ինչ-որ ձևերով նաև փորձում է կամ սկսում է իր ուշադրությունը մեր տարածաշրջանում ավելի թիրախավորված կերպով ցույց տալ: Սա արդեն ակնհայտ է: Եվ այն, որ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, դա հենց դրա վկայությունն է:

Նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի մասին, որը նույնպես փորձում է ակտիվանալ՝ առաջին հերթին՝ Մինսկի խմբի գործունեությունը, իր համանախագահությունն այնտեղ ակտիվացնելով:

Եվ վերջին մի քանի օրվա իրադարձությունները՝ կապված Միշելի այցի հետ, երբ ԵՄ-ն 2.5 միլիարդ դոլար օգնություն խոստացավ․ սա նույնպես վկայում է, որ ԵՄ-ն՝ որպես կազմակերպություն, ակտիվանում է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում:

Իհարկե, ես չեմ ասի, որ դա շատ մեծ, նոր հետևանքներ ունեցող միտում է: Իհարկե, ոչ, բայց որոշակի առումով հետաքրքրությունների ակտիվացում մեր տարածաշրջանի նկատմամբ նկատում եմ, և սա պետք է մեր դիվանագիտությունն օգտագործի՝ ի օգուտ մեզ»,- նշեց թուրքագետը: