Կալանավորված պատգամավորները կստանան մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով հաստատեց 8-րդ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը, ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը, ինչպես նաև սահմանեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց անունները:
Արդյունքում՝ օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:
ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանդատները պատգամավորներին փոխանցելու եղանակի մասին դեռևս որոշում չկա:
«Ըստ էության իրավական գործընթացը՝ մանդատների տրամադրման, այսօրվա գործընթացն էր, որը տեղի ունեցավ: Այսինքն՝ մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ: Հետո արդեն նախապատրաստվում են, իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, ըստ էության որևէ պարտադիր կանոնակարգում՝ եղանակի, ձևի, միջոցի և այլնի հետ կապված, չկա: Թե ինչ եղանակով կլինի փոխանցումը, հիմա քննարկվում է: Բնական է՝ փոխանցման ինչ եղանակ էլ ընտրվի, հրապարակային կիրազեկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:
ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են: ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ այդ փաստը չի կարող պատգամավորական մանդատ ստանալու խոչընդոտ հանդիսանալ:
«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Մուկուչյանը:
Ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ պատգամավորները ստանում են պատգամավորական անձեռնմխելիություն, Մուկուչյանն արձագանքեց.
«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, և եթե Դուք հետևում էիք՝ նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Այսինքն՝ դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը: Իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը և այլն, այդ ամենը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան