Հայաստանի իշխանությունները բռնապետական կարգեր են հաստատել՝ վախի մթնոլորտ ստեղծելով. հոգեբան
Հայաստանի գործող իշխանությունները իրական բռնապետական կարգեր են հաստատել: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունները բոլոր հնարավոր եւ մատչելի միջոցներով փորձում են երկրում վախի մթնոլորտ հաստատել: «Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է ներկայիս կառավարությանը:
Այն «հաջողությունը», իսկ մեծ հաշվով՝ խայտառակությանը, որին նրանք կարողացան հասնել, հասան միայն վախի եւ ահաբեկման մթնոլորտի տարածման շնորհիվ», - ասել է Նալչաջյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կարողացան Հայաստանը վերածել դասական բռնապետության` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Հոգեբանը նկատել է, որ իշխանությունների որոշ քայլեր, որոնք շատերի համար կարող են բավականին համարձակ եւ նույնիսկ ռիսկային թվալ, իրականում վկայում են վախի առկայության մասին, որը թաքնված է ներկայիս քաղաքական ղեկավարության ենթագիտակցության խորքերում: «Իշխանության զավթումը նրանց վերջնական նպատակը չէր:
Նրանք դեռ շատ անելիքներ ունեին: Նրանց պետք էր հենց վախի մթնոլորտ ստեղծել», - համոզված է Նալչաջյանը: Այս ամենը, ըստ հոգեբանի, անհրաժեշտ էր միայն հասարակությանը պառակտելու համար, ինչը թույլ կտար իշխանություններին կյանքի կոչել այս կամ այն ոչ պոպուլյար նախագիծը` միաժամանակ ապահովելով սեփական «երկարակեցությունն» ու անխոցելիությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)