Անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել. Մամեդյարով
Եթե հայկական կողմն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ընդգծած սկզբունքները նոր չեն, այդ դեպքում անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության առնչությամբ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հակամարտության փուլային կարգավորման հիմնական տարրերը: «Եվ այդ տարրերը կազմում են նորացված Մադրիդյան սկզբունքների հիմքը: Այդ սկզբունքները ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ-ից համանախագահ Ռիչարդ Հոգլանդը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ եթե հայկական կողմն ընդունի, որ այդ սկզբունքները նոր չեն, այդ դեպքում արդեն անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել մանրամասների քննարկման նպատակով:
Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ «պատրաստ է ստատուս քվոյի փոփոխության, հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման վերաբերյալ լուրջ բանակցությունների»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը:
Առաջին կետում նշվում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
«Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ»,–ասվում է երկրորդ կետում։
Երրորդ կետով համանախագահը նշում է, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված» տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, և այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:
«Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի խնդրանքով անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած 6 կետերին:
«Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել։ Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույն բաները»,-ասել էր նախարարը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին