Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել
Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
«Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:
Ըստ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանի՝ Ավետյանը Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև English and РусскийՏպել


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Լյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...