Կյանքի է կոչվում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը․ «Պատիվ ունեմ» դաշինք
Կյանքի է կոչվում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» դաշինքը:
Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից անցել է մեկ ամիս: Աղաղակող ապօրինությունները այդ զավեշտի չարյաց փոքրագույնն էին: Առավել մեծ չարիք էր դրանց արդյունքում կապիտուլյանտի «հաղթանակի» ազդարարումը, ինչը մահացու հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և արժանապատվությանը:
Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ վերջին օրերին դրսևորվող լարվածությունը խորը մտահոգությունների տեղիք են տալիս:
Կապիտուլյանտ իշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները:
Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ:Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով:
Անվտանգության համակարգի անհրաժեշտ վերանայումների փոխարեն սրանք զբաղված են ընդդիմախոսների նկատմամբ տոտալ ճնշումների, սպառնալիքների և կալանավորման գործողություններով, իսկ «մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի:
Մնացած բոլոր դեպքերում, հատկապես՝ արտաքին թշնամիների հետ հարաբերություններում մկանների ցուցադրումը փոխարինվում է գլխիկորությամբ, ընկճվածությամբ և ծնկի իջնելու մեծ պատրաստակամությամբ:
Կյանքի է կոչվում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը:
Ինչպես բազմիցս զգուշացրել ենք, տվյալ իրողությունը էլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը թե տարածաշրջանում, թե աշխարհում:
Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար: Նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ և ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը:
Գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր տարածքային և մարդկային կորուստներով, ընդհուպ մինչև Հայաստանի պետականության վերջնական կործանում:
Կապիտուլյանտների հետագա պաշտոնավարումը մեր երկրին նոր արկածախնդրության շեմին է կանգնեցնելու, և որքան արագ սրանք հեռանան, այդքան կմեծանա մեր վիրավոր երկիրը վերականգնելու, կյանքը բնականոն հուն վերադարձնելու հավանականությունը:
«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ