Հայ-իսրայելական հարաբերություններին հարվածեց անօդաչուն
«Մաարիվ»-ի հրապարակումը՝ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչների հնարավոր մասնակցության մասին լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա հարձակմանը, լայն աձագանք գտավ ոչ միայն հայկական եւ ադրբեջանական, այլեւ ռուսական լրատվամիջոցներում։ «Կոմերսանտ» պարբերականը եւս հետաքրքրվեց այդ իրավիճակով։
Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, պատասխանելով իրավիճակը մեկնաբանելու պարբերականի խնդրանքին, հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունները սովորաբար չեն մեկնաբանում ռազմական արտահանության հետ կապված տեղեկությունը։ Այդ հարցն ուսումնասիրվում է պաշտպանության նախարարության համապատասխան մարմինների կողմից»։ Գերատեսչութունում հստակեցրել են, որ « եթե նույնիսկ Aeronautics Defense Systems-ի ինժեներներն այցելել են Ադրբեջան, նրանց հետ իսրայելցի զինծառայողներ չեն եղել»։
Իսրայելի պետական կառույցներում գտնվող «Կոմերստանտ»-ի աղբյուրը «Մաարիվ» պարբերականում նկարագրված իրավիճակն արտասովոր է անվանել։ «Նախկինում նման բան չի եղել։ Իսրայելի ռազմական արդյունաբերության համար ուրիշների հակամարտություններին չմիջամտելը շատ կարեւոր է։ Ցանկանում եմ հավատալ, որ որ այդ տեղեկությունը չի հաստատվի։ Բայց եթե նույնիսկ այն ճիշտ լինի, իհարկե, ռազմական գերատեսչությունն ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի»,-ասել է աղբյուրը։
Հայտնի չէ, թե երբ կավարտվի Իսրայելի պաշտպանության նախարարության հետաքննությունը։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարվածային անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ հետաքննություն է իրականացնում։ Իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել է, որ Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները ադրբեջանցի զինծառայողների խնդրանքով կարող էին հարվածել Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերին։ Ընկերությունը հերքում է մեղադրանքները՝ չնայած նրա եւ Բաքվի համագործակցության մասին վաղուց է հայտնի։
Սկանդալը բարձրացել է «Մաարիվ»-ում հրապարակումից հետո, որը հայտնում է Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակության Ադրբեջան այցելելու մասին։ Նպատակը Orbiter 1K անօդաչու սարքի մատակարարման շուրջ պայմանագիր կնքելն էր։ Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը պնդում է, որ ադրբեջանցի զինծառայողներն իսրայելցի ինժեներներին խնդրել են ցուցադրել տեխնիկան գործնականում՝ հարվածելով Լեռնային Ղարաբաղի դիրքերին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում