Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է շտապ սկսել սահմանային դելիմիտացիա. ՌԴ ԱԳՆ
«Ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է համեմատաբար կայուն մնալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Առանձին միջադեպերը արագ լուծվում են հայ և ադրբեջանցի գործընկերների օժանդակությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ պրովոկացիան գործողություններ չեն արձանագրվում»,-ասաց Զախարովան:
Զախարովան նկատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տիրող իրավիճակը միջազգայնորեն ֆիքսված սահմանների բացակայության հետևանք է։
«Ընդհանուր պատկերն, անկասկած, խորացնում է կողմերի մոտ վստահության պակասը։ Որպես տվյալ խնդրի կայուն և երկարատև լուծում, մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիայի աշխատանքների արագ մեկնարկը, դեմարկացիայի ավարտմամբ։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան խորհրդատվություն, և ներկա պահին ընթանում են շփումներ արտաքին և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայության հետ, լարվածության թուլացման նպատակով»,-ասաց նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները