Արցախի Խրամորթ համայնքի դպրոցը կվերանորոգվի. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կկատարվեն ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նոր սանհանգույց և ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակներ՝ վերածվելով համագործակցային դասասենյակների։ Կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ։
Նախագիծը կիրականացվի «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար: Վերջին ամիսներին Խրամորթ գյուղում բնակություն են հաստատել նաև Հադրութի շրջանից ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տեղահանված ընտանիքներ:
«Երկարօրյա դպրոց» ծրագրի նպատակն է բարելավել միջնակարգ կրթության որակը Արցախում, հնարավորինս վերացնել ծնողների կողմից տնային աշխատանքի հարցում երեխաներին տրամադրվող օգության անհավասար պայմանները, ստեղծել շփվելու և աշխատանքի նոր հնարավորություններ, ապահովել որակյալ, հավասարակշռված սննդակարգ աշակերտների համար, հաղթահարել զարգացման անհավասարությունը գյուղական և քաղաքային վայրերի միջև և Արցախի շրջաններն ավելի հրապուրիչ դարձնել քաղաքային բնակավայրերի բնակչության համար։
Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելեց. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը