Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի Իրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. Բաղայի Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ Շատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին

ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Գագիկ Ջհանգիրյանը կատարում է դատական համակարգը բուռը հավաքելու իր խոստումը

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 6–ին, ընտրել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Այդ պաշտոնն այժմ կզբաղեցնի նախկինում արդեն դրա քաղցրությունը բառի բուն իմաստով վայելած Տիգրան Սահակյանը: Այս մասին գրում է 168.am-ը։

Կայքը հիշեցնում է, որ դեռ հուլիսի 2–ին, armdaily.am-ը գրել էր այն մասին, որ Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 4-ին, եւ Վերաքննիչ քրեականի «առումը» Բարձրագույն դատական խորհրդի ( ԲԴԽ) նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի համար կյանքի ու մահու հարց է: Ինքը խնդիր ունի՝ ապացուցելու, որ կարող է, ինչպես եւ խոստացել էր, դատական համակարգն իր բուռը հավաքել, եւ այդ ճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում իր թեկնածուին նշանակելը կարող է առանցքային նշանակություն ունենալ:

Կայքը գրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում այս դատարանի դատավորները ցանկանում են տեսնել համակարգում անաչառ ու հեղինակություն վայելող դատավորի համարում ունեցող Մխիթար Պապոյանին, ինչը, սակայն, Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէ, քանի որ վերջինս չի համաձայնի աշխատել իր կանոններով, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չի կայացնի, գործարքի չի գնա։

«Նրա համար ցանկալի թեկնածու է Սեւակ Համբարձումյանը, ով, ի թիվս այլ ականջահաճո տեքստերի, հայտարարել է, որ կարող է ապահովել դատարանի բնականոն գործունեությունը, գիտի՝ որը ոնց անել եւ այլն։ Սեւակ Համբարձումյանի թեկնածությանը աջակցում է նաեւ դատախազասեր անցյալով դատավոր armdaily.am-ը։

Համակարգում ժպիտով են հիշում Տիգրան Սահակյանի պաշտոնավարման ժամանակները, երբ Վերաքննիչ քրեական դատարանն ասես «չենջ» լիներ, երբ ամեն առավոտ դատավորները ներկայանում էին դատարանի նախագահին ու նոր գնում իրենց գործերով:

Լավագույն ավանդույթները, փաստորեն, շարունակվում են, եւ Գագիկ Ջհանգիրյանն, ըստ էության, աստիճանաբար իրականացնում է իր ծրագրերը՝ կառավարելի դատական համակարգ ունենալու մասով՝ պատասխանատու պաշտոններում նշանակելով լիարժեքորեն կառավարվող անձանց:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրության ժամանակ ԲԴԽ դիմադրությունը բռնել է միայն դատավոր Արմեն Դանիելյանի՝ այդ պաշտոնում թեկնածության քննարկման ժամանակ, այն Արմեն Դանիելյանի, ով սիրում է առանց պաշտպանական կողմին լսելու՝ գնալ խորհրդակցական սենյակ ու վճիռ կայացնել: ԲԴԽ-ն դեմ է եղել Արմեն Դանիելյանին տեսնել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտնում:

Չի ստացվել նաեւ Սեւակ Համբարձումյանի նշանակումը, եւ երկու մնացած թեկնածուներից՝ Տիգրան Սահակյանի եւ Մխիթար Պապոյանի միջեւ ԲԴԽ անդամներն ընտրել են Տիգրան Սահակյանին:

Սակայն սա ամենը չէ: Հայտնի դատավոր «Հրաչ ջան»-ին, ով ուզեր-չուզեր պետք է տար Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ում անունը, սակայն, իրականում Վաչե Մարգարյան է, Գագիկ Ջհանգիրյանը ցանկացել է նշանակել Կոտայքի մարզի դատարանի նախագահ, սակայն այդ նշանակմանն էլ դեմ են գնացել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորները՝ ասելով, որ վերջինիս վարույթում հարյուրավոր գործեր կան, ո՞վ պետք է դրանք ավարտին հասցնի, եթե հիմա նա աշխատավայր փոխի:

Դե ինչ, փաստենք, որ դատական համակարգին ու ԲԴԽ-ին բազում «պայծառ» օրեր են սպասվում: ԲԴԽ-ն վերջապես ստացավ իր այնքան երազած նախագահին ու հիմա արդեն մտածելու կարիք առանձնապես չի ունենա, քանի որ իր փոխարեն Գագիկ Ջհանգիրյանը կորոշի, իսկ դատական համակարգին էլ նոր «ուրախ» օրեր են սպասվում: