Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք) Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու է Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ) ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվի Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներում ՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրա Թրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցը Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողական ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել

Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը
Աշխարհ

Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը․ Ջոն Էվանս

Հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է իր Անկախության տոնը։ Օրվա առթիվ ամերիկյան արժեքների և ժողովրդավարության սկզբունքների մասին Tert.am-ը զրուցել է 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է արվում նաև հայ-ամերիկյան հարաբերությունների էվոլյուցիային, ներկայիս մակարդակին, ինչպես նաև՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։

- Պարո՛ն Էվանս, արդեն ավելի քան 200 տարի է, ինչ ընդունվել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ըստ դրա՝ բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար, և կան որոշակի անքակտելի իրավունքներ, որոնք կառավարությունները երբեք չպետք է խախտեն, դրանք են՝ կյանքի իրավունքը, ազատությունը և երջանկության իրագործումը, երբ մի կառավարություն չի կարողանում պաշտպանել այդ իրավունքները, նրան տապալելը ոչ միայն իրավունք է, այլ նաև ժողովրդի պարտականությունն է: Մեզ միշտ թվում է, որ բոլոր ամերիկացիները հետևողական են իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ ԱՄՆ կառավարությունները հնարավորություն չունեն չպաշտպանելու դրանք: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր այդ պատկերացումները ճիշտ են: Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա Ամերիկան:

- Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, իհարկե, մեր ամերիկյան ժողովրդավարության հիմնարար փաստաթղթերից են, որոնք գրվել են տարբեր ժամանակներում՝ տարբեր նպատակների համար: 1776 թվականի հուլիսի 4-ի հռչակագիրը մեր ծանուցումն էր բրիտանական միապետությանը և աշխարհին, որ մենք ցանկանում ենք որոնել մեր անկախությունը և մեր բողոքների ցուցակը, որոնք մեզ դրդել էին դա անել: Հատկապես ուշագրավ է այնտեղ եղած պնդումը, որ «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված»։ Այն մի համարձակ բան է՝ ասված 1776 թ.-ին և մարտահրավեր, որն այդ ժամանակից ի վեր ցնցում է պատմությունը։ Մյուս կողմից՝ Սահմանադրությունը գրվել է այն մարդկանց կողմից, որոնք հավաքվել էին տասներեք սկզբնական գաղութներից՝ Բրիտանիայից մեր անկախությունն ստանալուց հետո, և կոչված էր ապահովելու այն կանոնները, որոնցով պետք է ապրի ժողովրդավարական հանրապետությունը: Իհարկե, դա կատարյալ չէր և արագ փոփոխվեց տասն անգամ («Իրավունքի նախագիծ»): Պետք է նշել, որ Սահմանադրության մշակողները, ինչպես Հռչակագիրը ստորագրողները, անգլիական ծագում ունեցող տղամարդիկ էին՝ ոչ թե կանայք, ստրկված աֆրիկացիներ և ոչ էլ բնիկ ամերիկացիներ (չնայած վերջերս իմացա, որ Սահմանադրության մշակողները խորհրդակցել են իրոկուական առաջնորդների թիվը ֆեդերալիզմի իրենց հայեցակարգը մշակելիս):

Հայտնի է, որ ԱՄՆ Սահմանադրությունը «պայքարի հրավեր է», քանի որ այն բաժանում է իշխանությունը օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, իսկ Գերագույն դատարանը գործում է որպես մրցավար: Մեծ պատմաբան Առնոլդ Թոյնբին ավելի հեռուն է գնացել և գրել է ամբողջ աշխարհում «Ամերիկյան հեղափոխության շարունակական ազդեցության» մասին: Հայտարարված ժողովրդավարական արժեքների և առկա իրողությունների միջև եղած անդունդը շարունակում է խթանել այն քաղաքական գործընթացը, որը կարելի է դիտարկել այսօր Ամերիկայում և այլուր: Ստրկության շարունակական գոյությունն էր, որ հանգեցրեց մեր՝ 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմին, որի հետևանքների դեմ մենք դեռ պայքարում ենք: Հասարակությունում անհատի իրավունքների և հասարակական բարեկեցության միջև հավասարակշռության հասնելը շարունակական մարտահրավեր է:

- Հաշվի առնելով ամերիկյան փորձը՝ որո՞նք կնշեք որպես հիմնական սկզբունքներ և արժեքներ երկրների համար կայունության, զարգացման և բարեկեցության հասնելու ճանապարհին:

- Ես միշտ հավատացել եմ, որ ամերիկյան փորձը կարող է օգտակար լինել այլ երկրների համար, բայց, ի վերջո, յուրաքանչյուր հասարակություն պետք է ինքնուրույն որոշի, թե ինչպես է կազմակերպում իր գործերը և իրականացնում իր նպատակները: Ամերիկյան «մոդելը» չի սազում յուրաքանչյուր հանգամանքի: Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական պատմությունը և մարտահրավերների ամբողջությունը:

- Արդեն 30 տարի է, ինչ Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Դուք 2004-2006 թվականներին եղել եք Հայաստանում ԱՄՆ դեսպան: Ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը երկու երկրների հարաբերությունների էվոլյուցիայի մասին: Հիմա Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն են դրանք։

- Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ամերիկյան քաղաքականությունը եղել է` աջակցել տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ժողովրդավարական ինստիտուտների աճին: Որքանով է հաջող եղել մեր քաղաքականությունը, ազատ կարելի է հարցնել, բայց հաստատ ավելի շատ դրականներն են, քան բացասականները: Միջազգային հարաբերությունները մշտական հոսքի մեջ են, քանի որ կյանքը միշտ նոր և տարբեր մարտահրավերներ է ներկայացնում: Այնպես որ, ես չեմ կանխատեսում Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության լուրջ փոփոխություններ:

- Պարոն Էվանս, քանի որ ես հնարավորություն ունեմ Ձեզնից հարցազրույց վերցնելու, չեմ կարող չօգտագործել պահը՝ Ձեզ հարցեր տալու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և Հայաստանը չպետք է որևէ պահանջ ունենա: Ի՞նչ կարծիք ունեք հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ: Ձեր կարծիքով, հարցի վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք ունի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

- Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ միասին, միշտ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Շուրջ քսանվեց տարի միջնորդները փորձում էին աջակցել կողմերին արդար և տևական լուծման հասնելու հարցում, մի քանի անգամ բավականին մոտենալով դրան, ինչպես Քի Ուեսթում 2001 թվականին։ Բայց դիվանագիտությունը, քաղաքականության պես, հնարավորինի արվեստ է, և մենք տեսանք անցյալ աշնանը, թե ինչ կարող է պատահել: Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում բռնությունն ու ոչնչացումը մեծ ցավ ու տառապանք են բերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, ցավոք, ավելի են բարդացրել խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Ինչպես միշտ է եղել, համանախագահները հասանելի են կողմերին՝ օգնելու համար, բայց ի վերջո կողմերն են, որ պատասխանատու են եղած բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում։

- Պատերազմից հետո Ադրբեջանում հայ գերիները պատանդ են մնում քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել հարցը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին` խնդրի լուծման և հայերին հայրենիք վերադարձնելու հարցում:

- Դժբախտաբար, որոշ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից պատանդները կիրառվում են փրկագնի կամ քաղաքական սակարկությունների համար: ԱՄՆ-ի կողմից մղված առաջին պատերազմը Հյուսիսային Աֆրիկայի Բարբարիի ափի ծովահենների դեմ էր, որոնք նույն գործելակերպն ունեին: Հուսադրող էր տեսնել անօրինական կալանավորված հայերի մի մասի վերադարձը, իսկ Բաքվի դատարանի կողմից մեղադրանքները ընդդեմ մյուսների, առանց իրական գործողությունների ներկայացման, էլ չենք խոսում դաժանության և վայրագության գործողությունների մասին, որոնք տեսել ենք որոշ տեսանյութերում, դեմ են հաստատված միջազգային նորմերին և հումանիտար սկզբունքներին: Դրանք պետք է դատապարտվեն:

- Մոտ 2 ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի տարածքներում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում և մտադիր չեն հետ գնալ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հայելային սկզբունքով զորքերը դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից և տեղակայել միջազգային դիտորդներ: Ձեր կարծիքով, ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում:

- Ես այլևս ԱՄՆ դիվանագիտական ծառայության մեջ չեմ և, հետևաբար, ի վիճակի չեմ ասելու, թե ապագայում ինչպիսին կարող է լինել նոր վարչակազմի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների խախտումը, նույնիսկ եթե կան որոշ վիճելի հատվածներ, որոնք պետք է սահմանազատվեն, ակնհայտորեն չի օգնում իրավիճակին և պետք է իսկույն, այսինքն՝ անմիջապես դադարեցվի։