Դպրոց փակելը սովորական հանցագործություն է
Իշխանությունները գրեթե մեծ հպարտությամբ հայտարարում են փակված կամ փակվող դպրոցների մասին: Դպրոց փակելը արդեն սովորական է դարձել: Մի պահ պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացնեին բլոգերները, լրագրողները, մտավորականները, եթե Վրաստանում կամ Թուրքիայում հայկական դպրոց փակվեր: Հիմա լռում են: Հիմա լռում են գրեթե բոլորը:
Պարզ է: Արտագաղթի սարսափելի տեմպերը հանգեցրել են նրան, որ մի շարք դպրոցներում աշակերտների թիվը նվազել է: Այսուհանդերձ, եթե նույնիսկ դպրոցում մնացել է ընդամենը մեկ աշակերտ, ապա այդ դպրոցը չի կարելի փակել: Դպրոց փակել՝ նշանակում է հանձնվել, ընդունել պետության պարտությունը:
Ի վերջո Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ տարիներ հետո հասնելու ենք չորս միլիոն բնակչության: Ստացվում է մեծ ու փոքր պաշտոնյաները չեն հավատում Սերժ Սարգսյանին: Եթե հավատային դպրոցները չէին փակի, այլ հատուկ ծրագրեր կմշակեին թույլ դպրոցներն ուժեղացնելու, կատարելագործելու, աշակերտներով ապահովելու համար:
Դպրոց փակելը սովորական հանցագործություն է: Իսկ եթե, իսկապես, մի օր կրկին բնակչության թիվն աճի, ապա ինչպե՞ս եք օլիգարխներին անցած նախկին դպրոցի շենքերը ետ վերադարձնելու:
Երկրում իշխում է հոգեխանգարմունքը եւ ծերունախտը: Սթափվեք, կանգ առեք: Դպրոց փակելը շատ վատ, սարսափելի վատ նշան է: Միայն թե չասեք, թե Լատվիայում կամ Էստոնիայում էլ են դպրոցներ փակում: Դա արդեն ծիծաղելի է:
Եւ նաեւ մտածեք, թե ինչու են աճում ռեստորանների, մոթել-հոթելների թիվը, իսկ դպրոցների թիվը նվազում ու նվազում է: Կանգ առեք: Չի կարելի դպրոց փակել: Դպրոցը պետք է դպրոց մնա, եթե այնտեղ նույնիսկ մեկ աշակերտ է մնացել:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ