«Գոնե տարիքս հարգի, երիտասարդ». Արցախի ԱԺ նախագահը՝ ընդդիմադիր պատգամավորին
Ընդդիմությունը սեփականության իրավունքից է խոսում, երբ մեր հայրենիքի 75 տոկոսն Ադրբեջանը զավթել է. դե եկեք այդ 75 տոկոսի սեփականության իրավունքը պաշտպանենք: այս մասին այսօր՝ հունիսի 29-ին Արցախի ԱԺ նիստի ժամանակ իր խոսում նշեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ոով առաջարկվում է, որ ռազմական դրության ժամանակ մարդկանց սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել եւ նրանց գույքն օգտագործվել ռազմական դրությունից բխող նպատակներով:
«Էստեղ մենք Մարսից չենք իջել: Մի կողմում մի քանի տասնյակ մարդիկ են, մյուս կողմում 25 հազար: Քվեարկությամբ ես կտեսնեմ՝ մի քանի տասնյակ մարդու իրավունքներն ենք պաշտպանում, թե մի քանի տասնյակ հազարի իրավունքները:
Արցախի ժողովրդավարական կուսակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը տեղից արձագանքեց. «Պետք չի խեղաթյուրել: Իմ ասածը ճիշտ մեկնաբանեք»:
Նրա խոսքը կտրեց ԱԺ նախագահը՝ ասելով. «Գոնե տարիքս հարգի: ԱԺ նախագահին կարող ես չհարգել, գոնե տարիքս հարգի, երիտասարդ: Ես որպես պատգամավոր իրավունք ունե՞մ կարծիքս ասել: Իմ կարծիքը հետեւյալն է. մի քանի տասնյակ եւ 25 հազարից ավելի հայրենակիցներ: մենք սա գուցե պետք է ընդունեինք 5-6 ամիս առաջ»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները