Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենա են կանգնեցրել, վարորդին ծեծել են, մեքենան՝ առևանգել
Հունիսի 23-ին ժամը 06:50-ին Նախիջևանիկ համայնքի բնակիչ Ա. Ե.-ն (ծնված 1991թ.) դիմել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն, որ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց դեպի Խնձրիստան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, անհայտ անձինք «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով փակել են իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը՝ իջեցնելով իրեն ավտոմեքենայից ծեծի են ենթարկել և փախցրել ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ը:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ժամեր հետո բացահայտել են դեպքը: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շոշ համայնքի տարածքում՝ Կ.Ն.-ի տան բակում: Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից կատարվում է հետաքննություն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները