Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ կանգնեցվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կանգնեցվել է Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ: Այս մասին ռուս նախագահը հայտնել է Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասաց Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը «չի մոռանում պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և զարգացման համար, որոնց հետ իրենց միավորում են անքակտելի պատմական, մշակութային, մարդկային կապերը»:
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացիային, խաղաղության և կայունության ամրապնդմանը Եվրասիական մայրցամաքում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները