Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊ
Հունիսի 22-ին ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հունիսի 21-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:
Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի է համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից, և կոչ է անում ցուցաբերել
զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։
Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին Պաշտպանը հորդորում է գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները