Բորժոմի անտառներում հրդեհ է բռնկվել․ այն չի հաջողվում մարել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, Բորջոմի շրջանի Դաբա գյուղի հարակից սարալանջին բռնկված հրդեհը կասեցնելու նպատակով այս պահին ընթանում է հրշեջ-փրկարարների մոբիլիզացիա, դեպքի վայր են տեղափոխում լրացուցիչ տեխնիկա:
Օգոստոսի 21-ի երեկոյան, Բորջոմի շրջանի Դաբա գյուղում բռնկված հրդեհը քամու պատճառով շարունակել է տարածվել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 270 հրշեջ-փրկարար, ովքեր արտակարգ ռեժիմով են աշխատում: Հրդեհը մարելու աշխատանքներում ներգրավված ուղղաթիռները կշարունակեն աշխատել` միջազգային փորձագետների թույլտվության պարագայում: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, Բորջոմի հրդեհը մարելու նպատակով Ադրբեջանը 1 ուղղաթիռ է տրամադրել: Հաղորդվում է նաեւ Թուրքիայից հնարավոր տեխնիկա ներգրավելու հավանականության մասին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուշ երեկոյան ժամանել է Բորջոմ, աղետի կառավարման նպատակով ձեւավորված հատուկ շտաբի նիստին տեղում մասնակցելու: Շտաբի փոխանցմամբ, Դաբա գյուղի բնակիչների էվակուացիայի խնդիր ներկայում չկա, սակայն հրդեհի հետագա տարածման վտանգը առկա է:
Նախնական տվյալներով հրդեհը ոչնչացրել է 5 հա-ից ավելի անտառային տարածք: Չնայած հրդեհի հիմնական օջախները մարվել են, սակայն ուժեղ քամու և բարդ ռելիեֆի պատճառով դեռևս չի հաջողվում ամբողջովին մարել երկու օր առաջ բռնկված հրդեհը:
Նշենք, որ Բորժոմում մեծ մակերեսով անտառածածկ տարածք էր այրվել 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Նշված տարածքում վերջին տարիներին վերականգնողական աշխատանքներ էին տարվում:
Հրդեհի պատճառների մասին մանրամասն տվյալներ չեն փոխանցվում, սակայն արդեն հարուցվել է քրեական գործ՝ ունեցվածքի ոչնչացում հոդվածով:
Աղբյուրը՝ Aliq.media


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են