Եվրոպական ներդրումային բանկը կարող է սահմանափակել Թուրքիային տրամադրվող վարկերը
Գերմանիան մտադիր է Թուրքիայի համար բարդացնել Եվրամիություն Եվրոպական ներդրումային բանկից վարկեր ստանալու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Diken» թերթի կայքը:
Եվրոպական ներդրումային բանկում բաժնետոմսեր ունեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրները: Մինչ օրս բանկը Թուրքիային 25.8 մլրդ. լիրայի (շուրջ 7.37 մլրդ դոլար) վարկ է տրամադրել:
Այդ վարկերը հիմնականում տրամադրվել են Թուրքիայի կառավարությանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարած ՏԻՄ մարմինների ենթակառույցներին և «զարգացման նախագծերին» :
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղում կատարող թուրքական կայքի համաձայն՝ գերմանացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Թուրքիայի կողմից բանկին ներկայացված դիմումներին այսուհետ «այլ մոտեցում է ցուցաբերվելու»:
Պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիան հեռացել է ԵՄ նպատակներից և ժողովրդավարական ու օրինական երկրի սկզբունքներից, ինչի պատճառով այսուհետ Թուրքիայի կառավարությանը, ԱԶԿ-ի տեղական ինքնակառավարման մարմիններին, իշխանությանը մոտ կանգնած տարբեր կառույցների և կազմակերպությունների տրամադրվող վարկերի համար որոշակի սահմանափակումներ կսահմանվեն:
«Թուրքիային տրամադրվող վարկերը լիովին չեն դադարեցվի. այն նախագծերը, որոնք հավանության կարժանանան, կշարունակեն աջակցություն ստանալ», - հավելել է գերմանացի պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Հիշեցնենք, որ Գերմանիան սահմանափակել է նաև դեպի Թուրքիա կատարվող արտահանումների և ներդրումների համար տրամադրվող «Hermes» վարկային երաշխիքների վերին շեմը: Գերմանացի պաշտոնյաների խոսքով՝ այսուհետ Թուրքիային կատարվող վճարումները «ավելի մանրակրկիտ կերպով կուսումնասիրվեն»:
Աղբյուր` Ermenihaber.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են