Պուտինը Շվեյցարիայի նախագահի հետ դռնփակ ձևաչափով քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
Ժնևում անցկացված ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել փակ դռների հետևում: Այս մասին գրում է swissinfo.ch-ն:
Դռնփակ ձևաչափով անցկացված բանակցությունների ընթացքում պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Հանդիպման ընթացքում Պարմելինն ու Կասիսը կոչ են արել հանգուցալուծել Ուկրաինայում տիրող իրավիճակը խաղաղ ճանապարհով, քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Քննարկվել է նաև Իրանի միջուկային հարցը»,- ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները