Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու է Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ) ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվի Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներում ՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրա Թրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցը Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողական ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ Թրամփին

Պատերազմում անհաջողությունների գլխավոր պատճառը երեք տարիներին հանրությունը մասնատելու քաղաքականությունն է եղել. Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փոփոխությունների սպասելիս

ՄԱՍ 3

Որևէ բարդ ֆորմուլա պետք չէ փնտրել մեր գոյատևության հարուստ տարեգրության մեջ, բավական է նայել քարտեզին և վերջին դարերի ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Արցախի հարատևության հիմքերը պետք է փնտրել իր նախնիների հողում ապրելու իրավունքը պաշտպանելու և այն անփոփոխ հաջորդ սերունդներին փոխանցելու նրա ժողովրդի քանդակած նպատակի և հանուն այդ նպատակի ամեն ինչ տալու պատրաստակամության մեջ:

Ամեն ինչ տալու և համազգային խնդիրները ճիշտ հասկանալու վարքագիծը 100 տարի առաջ արցախցի քաջերին տարել է Սարդարապատ, և երբ այսօր նույնիսկ իշխանությամբ օժտված որոշ գործիչներ «սայթաքում» են հայոց բանակի զինվորի կողմից Արցախի սահմանները պաշտպանելու հիմնավորումների հարցում, մնում ես զարմացած մեկ դար առաջ և այսօր ազգային քաղաքական մտքի բացարձակապես անհամեմատելի մակարդակներից:

Ղարաբաղյան վերջին պատերազմում մեր անհաջողությունների գլխավոր պատճառը նախորդ երեք տարիներին հայկական հանրությունը «հետևողականորեն» մասնատելու, տարբեր թիմերի բաժանելու և իրար նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունն է եղել, որի պայմաններում դեռ որևէ ժողովուրդ չի կարողացել հաջողություն գրանցել (դա միայն պատերազմներին չի վերաբերում):

Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են, և քանի որ այդ մասին շատ է խոսվել ու խոսվել է գործին տիրապետող մասնագետների, գործիչների կողմից, միայն մեկ օրինակ կբերեմ՝ հասկանալու համար, թե որտեղ է խախտվել մեր Սարդարապատ-Արցախ գիծը:

2016թ. ապրիլի 2-ի օրվա վերջին Ստեփանակերտի հրապարակը լեփ-լեցուն էր Հայաստանից ժամանած Երկրապահների կազմ ու պատրաստ ջոկատներով և հարյուրավոր կամավորականներով:

2020թ. Սեպտեմբերի 28-30-ին այդ ջոկատները դեռ նոր էին զինվում, իսկ մի քանի օր հետո պարզվեց, որ Գերագույն հրամանատար համարվող անձը «փայլուն մարտակոչ» է տարածել. գյուղերում 30 հոգանոց ջոկատներ կազմելու, մեկին հրամանատար ընտրելու մասին և այսպես մինչև… նետ ու աղեղ:

Ժամանակակից պատերազմներում ցանկացած մանրուք կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե այն գտնվում է տեխնոլոգիաներին տիրապետող բանակի ձեռքում, և այստեղ ամեն ինչ գործում է ժամացույցի մեխանիզմի օրինակով: Ցավալի է ու աններելի, որ մենք պարզապես ժամացույց լարողներ չունեցանք»։