Արցախում ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ դարձնել․ Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղում ռուս զինվորականների գտնվելու ժամկետների սահմանափակումը խոչընդոտում է ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ կառավարությունների գործողությունների երկարաժամկետ պլանավորումը։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լիներ, այդ մանդատի ներկայիս սահմանափակվածությունը՝ հնգամյա ժամկետը, խնդիր է: Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիային, RT-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Քոչարյանի խոսքով՝ այն փաստը, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղում ինչ-որ խոշոր կռիվներ և բախումներ չեն եղել (փոքր միջադեպեր են եղել), խոսում է այն մասին, որ կողմերը հարգանքով են ընդունում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը: Եվ խաղաղապահ առաքելությունն էլ այնպես է աշխատում, որ իր գործունեությամբ արժանանում է այդ հարգանքին։
«Առայժմ ահա այսպիսի պատկեր է։ Բայց խաղաղապահների մանդատը սահմանափակված է 5 տարի ժամանակով։ Եվ դա ամենամեծ խնդիրն է։ Ավելի լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետ նշելու։ 4,5 տարի անց Ադրբեջանն իրավունք ունի Ռուսաստանին տեղեկացնելու, որ իրենք դեմ են խաղաղապահների մանդատի շարունակմանը։ Եվ Ռուսաստանը, այդ հայտարարության համաձայն, ստիպված կլինի հեռանալ այնտեղից»,-նշեց նա։
Այնպիսի անորոշություն է, որ թե՛ մարդիկ, թե՛ կառավարությունները՝ Հայաստանում ու Ղարաբաղում, չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։
Վերլուծելով 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայի գործողությունները՝ Հայաստանի նախկին առաջնորդն ասաց, որ Մոսկվան չափազանց զգայուն իրավիճակում էր հայտնվել։ Մի կողմից՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից՝ միջնորդ, Մինսկի խմբի համանախագահ, ինչը ենթադրում էր, որ պետք է հավասար հեռավորություն պահել կողմերի նկատմամբ։
«Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանի հարևանն է։ Մոսկվան փորձում է Բաքվի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել։ Իրավիճակը շատ բարդ է։ Հայաստանի սպասումները չէին համընկնում այն բանի հետ, ինչ Ռուսաստանը տվյալ իրավիճակում կարող էր անել։ Նրա համար պատկերը սև ու սպիտակ չէ և բավականին զգայուն է»,-կարծում է Քոչարյանը։
Հենց այդ պատճառով էլ ռուսական շահերի տեսանկյունից միակ ճիշտ քայլը պատերազմը հնարավորինս արագ կանգնեցնելն էր։ Եվ Ռուսաստանը փորձում էր դա անել հակամարտության առաջին իսկ օրերից։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև