«Ուզում եմ, որ նա կանգ առնի». Բարսելոնայի ահաբեկչի մայրը կոչ է արել որդուն հանձնվել ոստիկանությանը
Օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության 22-ամյա կասկածյալ մարոկկացի Յունես Աբույաքուբի մայրը կոչ է արել փախուստի մեջ գտնվող որդուն հանձնվել իրավապահներին, hայտնում է ria.ru-ն:
«Ուզում եմ, որ նա կանգ առնի, ուզում եմ, որ հանձնվի ոստիկանությանը: Կնախընտրեի, որ նա հայտնվեր բանտում և նույնիսկ սպանվեր, քան տեսնեի ուրիշ մարդկանց մահը»,- BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հանու Ղանիմին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարձակալված Fiat-ը, որի ղեկին հավանաբար եղել է մարոկկացի Աբույաքուբը, Լաս Ռամբլաս փողոցում մխրճվել է ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք: Չի բացառվում, որ ահաբեկչությունից հետո Աբույաքուբը մեքենա է առևանգել, սպանել վարորդին ու վրաերթի ենթարկել ոստիկաններին:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:
Ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 130 մարդ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են