«Ռեալը» սկսեց խոշոր հաշվով հաղթանակով
Մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը: Չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մեկնարկեց խոշոր հաշվով հաղթանակով: Արքայական ակումբը 3:0 հաշվով մրցակցի դաշտում հաղթեց «Դեպորտիվոյին»:
Մադրիդցիներից գոլերը խփեցին Բեյլը, Կազիմիրոն եւ Կրոսը: ի դեպ, երրորդ մրցաշրջանն անընդմեջ «Ռեալի» առաջին գոլը խփում է Գարեթ Բեյլը:
Այս խաղում երկու դեղին քարտ ստացավ եւ դաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը:
Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել նորեկ «Ժիրոնային»: Արձանագրվեց 2:2 հաշիվը: Ավելին, մադրիդցիները պարտությւոնից խուսափեցին միայն խաղավարտից հինգ րոպե առաջ:
«Սելտան» սեփական դաշտում 3:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին», իսկ «Սեվիլիան» չկարողացավ հաղթել «Էսպանյոլին» (1:1):
«Լեգանես»-«Ալավես» հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով եւ նույն հաշիվը գրանցվեց «Վալենսիա»-«Լաս Պալմաս» խաղում:
Բասկերի թիմը՝ «Ատլետիկը» 0:0 խաղաց «Խետաֆեի» հետ, «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց «Բետիսին»:
Top-News.am


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները