Դու ո՞վ ես, քանի՞ տարեկան ես, որ Թուրքիայի նախագահի մասին խոսես. Էրդողանը` Գերմանիայի արտգործնախարարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի՝ իր մասին օրեր առաջ հայտնած կարծիքներին և հայտնել իր վրդովմունքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գաբրիելը գերմանական DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Յուջելի մասին, համարել է նրան Թուրքիայում գտնվող պատանդ ու հավելել.«Մենք երկար ժամանակ Էրդողանի հարցում աշխատում էինք տրամաբանական դիրքորոշում դրսևորել: Սակայն երբեմն պետք է նրան շատ լուրջ չընդունել»:
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը «իր տեղը չգիտի»:
«Դու ո՞վ ես, քանի՞ տարեկան ես, ի՞նչ քաղաքական անցյալ ունես, որ Թուրքիայի հանրապետության նախագահի մասին ես խոսում: Տեղդ իմացիր: Դու գնա արտգործնախարարի հետ խոսիր: Դու ո՛վ ես», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը այս անգամ նույնպես մեղադրել է Գերմանիային ահաբեկչական կառույցներին՝ մասնավորապես «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու մեջ ու շեշտել, որ մինչև Գերմանիան Թուրքիայի ձեռքը չհանձնի իրենց պահանջած 4 500 քրդերին՝ Դենիզ Յուջելի արտահաձնման մասին խոսք գնալ չի կարող:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են