Ահաբեկիչները ծրագրել էին հարձակվել Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա տաճարի վրա
Բարսելոնի Ռամբլա տուրիստական փողոցում անցորդների վրա հարձակված ահաբեկիչները ծրագրել էին հարձակումներն այլ եղանակով կատարել: Մասնավորապես՝ նրանք ծրագրել էին ռումբեր տեղադրել քաղաքի գլխավոր տեսարժան վայր Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ: Այս մասին հայտնում է El Espanol պարբերականը:
Գրոհայինները ծրագրել էին տաճարի պատերի մոտ ականապատված բեռնատարներ պայթեցնել: Ահաբեկչության եւս մեկ վայր պետք է դառնար, ենթադրաբար, քաղաքային նավահանգիստը: Ահաբեկիչների մտահղացմանը, հավանաբար, խանգարել է Ալկանար բնակավայրում իրենց որջում տեղի ունեցած պայթյունը: Հաղորդվում էր, որ պայթյունի վայրի ուսումնասիրմամբ հայտնաբերվել են ացետոնի տրիպերօքսիդի հետքեր, որը հայտնի է որպես «Սատանայի մայր» պայթուցիկ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են