Աղետ կլինի, եթե Սեւանը շարունակեն դատարկել
Սևանի ջրի մակարդակի կտրուկ փոփոխությունը կարող է բերել սեյսմիկ իրավիճակի փոփոխության: Եթե իջեցումը շարունակվի, չի բացառվում, որ մենք Սևանի ավազանում, այդ թվում բնակավայրերում, կարող ենք մինչև 6 բալ ուժգնության երկրաշարժեր ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:
Նշենք, որ օգոստոսի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից իջել է 18 սմ-ով: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրի լրացուցիչ բացթողումներով: Կառավարության առաջարկով Ազգային ժողովը հուլիս 6-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։
Աշխեն Թովմասյանի խոսքով՝ մեծածավալ ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքանով կարող են ջրամբարների, լճերի մակարդակի կտրուկ բարձրացումը կամ իջեցումը սեյսմիկ իրավիճակի փոփոխության պատճառ դառնալ: Ըստ նրա՝ այժմ Սևանի ավազանում երկրաշարժի վտանգ կա:
«Հիմա 18 սմ-ով է նվազել, և եթե ջրի մակարդակի կտրուկ նվազումը շարունակվի, բոլորովին չի բացառվում, որ մենք Սևանի ավազանում կարող ենք երկրաշարժեր ունենալ: Սևանի ավազան ասելով՝ նկատի ունեմ նաև հարակից բնակավայրերը»,- նշեց նա:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետի տեղակալը ուսումնասիրություններ է կատարել Սևանա լճից ջրի բացթողնման և դրա հնարավոր հետևանքների շուրջ: Աշխատանքը կատարված է 1927 թ.-ից, երբ սկսվել է Սևանա լճից տարբեր նպատակներով ջրի բացթողնումը, մինչև 2008 թ-ը: Ըստ ուսումնասիրության՝ այս ընթացքում եղել են սեյսմիկ իրավիճակի փոփոխություններ, որոնք կարող են մինչև 4-4.2 մագնիտուդի՝ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժերի պատճառ դառնալ:
«Սևանի ավազանով անցնող սեյսմակտիվ խզվածքների մասին վերջերս շատ լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, և մեր պատկերացումները վերջին տարիներին խիստ փոխվել են այդ խզվածքների պոտենցիալի մասով: Դրանք շատ ավելի մեծ պոտենցիալ են պարունակում, քան մի քանի տարի առաջ ենթադրվում էր: Սա ևս շատ վտանգավոր է»,- ընդգծեց Աշխեն Թովմասյանը:
Հարցին՝ վերջին երկու ամիսներին Սևանա լճի մակարդակի 18 սմ-ով իջեցումից հետո երկրաշարժեր գրանցվե՞լ են տարածքում, մասնագետը պատասխանեց, որ վերջին ժամանակահատվածում Սևանի ավազանի վարքագծին այդպիսի մեծ ուշադրություն չի դարձվել, բայց թույլ երկրաշարժեր միշտ լինում են:
«Այն, որ սկսած 1995-1996 թ. այստեղ սեյսմակտիվության ռեժիմն ինչ-որ չափով փոխվել է, դա կա, որովհետև ժամանակ առ ժամանակ այնտեղ լինում են 3.5-4 մագնիտուդի երկրաշարժեր: Դրանք միջին, կարելի է նույնիսկ ասել թույլ ուժգնության երկրաշարժեր են»,- եզրափակեց սեյսմոլոգը:
Հակոբ Ասլանյան


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ