Վլադիմիր Պուտինը եւ Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետեւողական իրականացման կարեւորությունը:
Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը:
Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները