Պաշտոնյա. Պատերազմի հետեւանքով Արցախը շատ էժան էլեկտրաէներգիա արտահանողից վերածվեց ներմուծողի
Այս տարի նախատեսվում էր Արցախից ներմուծել ավելի քան 300 միլիոն կՎտ/ժամ շատ էժան էլեկտրաէներգիա (1 կՎտ/ժամի համար մոտ 25 դրամ): Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նշենք, որ Հրազդանի հէկի 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան, օրինակ, արժե ավելի քան 30 դրամ:
Պաշտոնյան պարզաբանեց, որ եթե նախկինում Հայաստանը Արցախից էլեկտրաէներգիա էր ներկրում, ապա այժմ լրիվ հակառակ պատկեր կլինի:
«Արցախում էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Նրանց համակարգը միացված է Հայաստանի էլեկտրական էներգահամակարգին, որը թույլ է տալիս այնտեղ էլեկտրականություն մատակարարել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետեւանքով տարածքների հետ միասին նաեւ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ անցան թշնամուն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները