Իսպանիայում 8 մարդուց բաղկացած ահաբեկչական ցանց է գործում
Իսպանիայի իշխանությունները կարծում են, որ երկրի տարածքում 8 մարդուց բաղկացած ահաբեկչական ցանց է գործում, որն օգոստոսի 17-ին ահաբեկչական ակտ է իրականացրել Բարսելոնայում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարության աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչները մտադիր են եղել այլ ահաբեկչական ակտեր էլ իրականացնել՝ օգտագործելով բութանով կանիստրներ:
Կատալոնիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Խոակին Ֆորնի հաղորդմամբ՝ քննությունը դիտարկում է վարկածը, որ ահաբեկիչները ցանկացել են նման կանիստրներ օգտագործել Բարսելոնայի ահաբեկչության ժամանակ:
Հայտնի է, որ բութանը յուրօրինակ հոտով անգույն դյուրավառ գազ է: Դրա ներշնչումն առաջացնում է հալյուցինացիաներ, շնչահեղձություն և սրտի առիթմիա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օգոստոսի 17-ին Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում միկրոավտոբուստը վրաերթի է ենթարկել հետիոտների ամբոխին՝ խլելով 13 մարդու կյանք: Ավելի ուշ քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:
Ավելի ուշ Բարսելոնայից դեպի հարավ ընկած Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մի խումբ փորձել է կրկնել Բարսելոնայի ահաբեկչությունը՝ ֆուրգոնով վրաերթի ենթարկելով մարդկանց: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 6 մարդ, մինչդեռ 5 հարձակվողները սպանվել են:
Ոստիկանությունը ենթադրում է, որ կատարված բոլոր հարձակումները փոխկապակցված են:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են