Թուրքիայում օրական թափոնի է վերածվում 1.223 տոննա հաց
Թուրքիայում ամեն օր արտադրվող հացի շուրջ 5.4 տոկոսը չի սպառվում և վերածվում է թափոնի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:
2013թ. կատարված մի ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում ամեն օր արտադրվում է 250գր. միջին քաշով 90.9 մլն միավոր հաց, տարեկան այդ թիվը կազմում է 33.2 մլրդ: Օրական արտադրվող հացի ընդհանուր քաշը կազմում է 22.719 տոննա, իսկ տարեկան կտրվածքով՝ 8.29 մլն տոննա:
Միևնույն ժամանակ Թուրքիայում օրական սպառվում է 86 մլն միավոր կամ 21.496 տոննա հաց, տարեկան՝ 31.4 մլրդ միավոր կամ 7.85 մլն տոննա հաց: Այսինքն՝ օրական արտադրված հացից ավելանում է 4.9 մլն միավոր կամ 1.223 տոննա հաց: Տարվա կտրվածքով դա կազմում է 447.000 տոննա կամ 1.79 մլրդ միավոր:
Օրական շուրջ 3 մլն միավոր հաց ավելանում է հենց փռերում, որոնք մրցակցության պայմաններից ելնելով հարկ եղածից շատ են հաց արտադրում: Եվս 1.4 մլն հաց ավելանում և թափվում է տներում՝ պահպանման ոչ պատշաճ պայմանների և հարկ եղածից շատ հաց գնելու պատճառով: Փաստորեն, ամեն օր երկրում թափոնի է վերածվում հսկայական քանակությամբ հաց, որի հաշվին կարելի էր 1 օր կերակրել 4.5 մլն մարդու:
Աղբյուրը` Ermenihaber.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են