Մենք շարունակում ենք բնականոն աշխատել. Սլավմեդ ԲԿ Աչքի միկրովիրաբուժության կենտրոն
Մենք շարունակում ենք բնականոն աշխատել. Սլավմեդ ԲԿ Աչքի միկրովիրաբուժության կենտրոն
Շտապում ենք տեղեկացնել Ձեզ,որ Սլավմեդ Աչքի Միկրովիրաբուժության Կենտրոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած գաղափարներին, շարունակում է իրականացնել բարձրակարգ բուժծառայություններ։ Կենտրոնը իր մեկ տարվա գոյության ընթացքում հասցրել է ճանաչվել , սիրվել և կյանքի է կոչել բազմաթիվ նախագծեր։Լինելով մասնավոր կենտրոն և չունենալով պետական աջակցություն՝ կազմակերպել է անվճար բուժզննումներ թոշակառուների և սոց. անապահով խավի համար։ Պատերազմի և հետպատերազմյան շրջանում էլ տրամադրել է բացառապես անվճար բուժսպասարկում պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Դրա վկայությունն է Ձեր կողմից հղված բազմաթիվ բանավոր և գրավոր ջերմ ու շնորհակալ խոսքերը։
Կենտրոնը լինելով միջազգային ստանդարտներին համապատասխան, ունենալով արդի գերժամանակակից սարքավորումներ,որակյալ և նվիրյալ բուժանձնակազմ՝ այսօր էլ կանգնած է նոր մարտահրավերների առջև։ Անկախ սոցցանցերում հայտնված միտումնավոր, աղավաղված, իրականությանը չհամապատասխանող նյութերից, Սլավմեդ ԲԿ-ն շարունակում է իր բնականոն մարդանվեր, հայրենանվեր ու ազգանվեր գործունեությունը։
Մեծ սիրով տեղեկացնում ենք,որ սույն թվականի հունիսին Սլավմեդ Աչքի Միկրովիրաբուժության Կենտրոնը կհամալրվի նորագույն, աշխարհի առաջատար Baush & Lomb ֆիրմայի արտադրության ֆեմտոլազերային սարքավորմամբ։ Այն կլինի առաջինը և միակը ՀՀ-ում։ Կկատարվեն այնպիսի լազերային գերճշգրիտ վիրահատություններ, ինչպիսիք են ֆեմտոլազերային կատարակտայի, ֆեմտո կերատոպլաստիկայի,կերառինգերի, ինչպես նաև աստիգմատիզմի, հեռատեսության, կարճատեսության լազերային շտկման և այլ վիրահատությունները։
Մեր դռները միշտ բաց են Ձեզ համար։
Սլավմեդ Բժշկական Կենտրոնի Աչքի միկրովիրաբուժության կենտրոն


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով