Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ուսապարկների կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի՝
1. Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մասին` որպես պատմական Հայաստանի մաս, հիշատակումներ կան դեռևս Ստրաբոնի , Պլինիոս Ավագի , Կլավդիոս Պտղոմեասի , Պլուտարքոսի , Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում:
Մինչդեռ Ադրբեջան պետությունն առաջին անգամ քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին` ռուսական կայսրության փլուզումից հետո: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ինքնակառավարվող միավոր էր և ուներ պետության բոլոր ատրիբուտները:
2. 1992 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշման կետերից մեկում հստակ ասվում է, որ Հայաստանի Հանարապետությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները