«Արցախի բանալի»-ն ենթակա է ապամոնտաժման
Ստեփանակերտում՝ Պապ ու տատի հայտնի արձանի դիմաց, տեղադրվել է հուշարձան, որը խորհրդանշում է Արցախի բանալին։ Սակայն նոր հուշարձանը հարցեր է առաջացրել Արցախի քաղաքացիների մոտ, որոնց կարծիքով՝ բանալին հայկականության հետ ոչ մի աղերս չունի, եւ միայն վրայի տառերն են հայերեն:
Ավելի ուշ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը պարզաբանում ներկայացրեց՝ մասնավորապես նշելով․ ««Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: Սա սնահավատության, կախարդանքի եւ Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը եւ մեր ազգային հոգեկերտվածքին: Արձանն ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը եւ արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները