Այո, հնարավորություն տեսնում եմ. Քոչարյանը՝ Հադրութի, Շուշիի վերադարձի մասին
Խոսքը բանակցային գործընթացի մասին է։ Խոսք չի գնում ռազմական գործողությունների ճանապարհով հարցերին լուծումներ տալու մասին։ Այս մասին քիչ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Շուշիի, Հադրութի վերադարձի մասով «Հրապարակի» հարցին։
«Երկիրն այն վիճակում չէ, ճիշտ էլ չէ այսօր նման բաներ քննարկել։ Խոսքը բանակցային գործընթացում հարցը, այնուամենայնիվ, ինքնորոշման իրավունքի դաշտ հետ բերելու եւ դիվանագիտական հմտություններ կիրառելով որոշակի հաջողության հասնելու մասին է։ Շատ ցածր մեկնարկային կետից պետք է սկսենք այս աշխատանքը, բայց ես տեսնում եմ որոշակի հնարավորություն»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին՝ Քոչարյանը ասաց.
«Եթե ինքդ ոչինչ չես ձեռնարկում ադրբեջանցիների կողմից Հայաստանի սահմանը հատելուց հետո, ապա ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին։ Սա նման է մի իրավիճակի, երբ փողոցում մեծ տղան փոքր երեխային ապտակում է եւ նա վազում է հայրիկի մոտ։ Ի վերջո, պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք։ Համոզված եմ՝ ՀԱՊԿ պատմության մեջ դրսեւորումներ չեն եղել։ Եթե ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, ապա քեզ ոչ ոք չի օգնելու։ Ակնհայտ բանաձեւ է»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները