Կոնգրեսականը մտադիր է հոդվածներ ներկայացնել՝ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար
Դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենը մտադիր է Կոնգրեսում ներկայացնել հոդվածներ, որոնց համաձայն հնարավոր կլինի իմփիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The Independent-ը։
Քոհենի խոսքով՝ Շարլոթսվիլում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թրամփի արձագանքից հետո նախագահին պետք է իմփիչմենթ հայտարարել։
Թրամփին քննադատում են այն բանի համար, որ Շարլոթսվիլի իրադարձություններից հետո նա բռնության մեջ մեղադրել է տարբեր կողմերի։ Ռասիզմի դրսեւորումները նա դատապարտել է միայն երկու օր անց։ «Ռասիզմը չարիք է։ Ու նրանք, ովքեր բռնության են դիմում, առաջնորդվելով դրանով, հանցագործներ ու ավազակներ են, այդ թվում կու-կլուկս –կլանը, նեոնացիստները, սպիտակ ռասայի գերազանցության երկրպագուներն ու ատելության մյուս խմբերը, որոնց համար զզվելի է այն ամենը, ինչը թանկ է մեզ՝ ամերիկացիներիս համար»,- ասել էր նախագահը։
Շարլոթսվիլում օգոստոսի 12-ին տեղի ունեցած անկարգությունների պատճառը գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանի ապամոնտաժման ծրագրերն էին։ Բախումներին մասնակցել են ապամոնտաժման կողմնակիցներն ու հակառակորդները։ Զոհվել էր երեք, վիրավորում ստացել եւս մի քանի մարդ։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են