Ամեն շարքային քաղաքացի պետք է իմանա, որ ամեն վայրկյան կարող է լինել պատերազմ, որին պետք է մասնակցի. Ջերմուկի բնակիչ
Պետք չէ կենտրոնանալ Ջերմուկի կամ Վայքի վրա, խոսքը միջպետական ճանապարհի մասին է։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել Սիսիան, Գորիս։ Չենք հասել դեռ այդ օրվան, որ ինչ-որ տարածքներ տալու մասին որոշում լինի, բայց կարծում եմ՝ հանրությունը միահամուռ որոշում պետք է կայացնի և թույլ չտա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 10 օր է, ինչ ադրբեջանցիներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը, ներխուժել ՀՀ տարածք և շարունակում է դիրքավորվել հայկական դիրքերում։ Թշնամին առաջացել է ոչ միայն Սյունիքի մարզում, այլև՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում։ Հետախույզ Վովա Վարդանովը հայտարարել է, որ թշնամին առաջխաղացում է ունեցել նաեւ Ջերմուկի սարերի ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակին զուգահեռ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որի բովանդակությունը գաղտնի է պահում։ Իսկ փաստաթղթի գոյության մասին հայտարարել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հրապարակելով փաստաթղթից մի հատված՝ նշելով. «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»։ Ավելին, ըստ շրջանառվող փաստաթղթի, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին հանձնել նաեւ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը, որը ԽՍՀՄ-ի օրոք եղել է անկլավ։
Մասնագիտական հանրությունը մտահոգություն է հայտնում առ այն, որ նշված տարածքներն ամբողջությամբ ներառում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի մասը և, եթե այդ տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Վայոց Ձորը, Սյունիքն ամբողջությամբ կտրվում է։ Այսօր փաստացի ստեղծվել է իրավիճակ, որ խնդիրը ոչ թե բնապահպանական, այլ՝ հայրենազրկման տիրույթում է և անգամ չի բացառվում, որ Վայքի, Ջերմուկի որոշ հատվածներ կարող են անցնել թշնամուն, ինչով ոչ միայն Վայքը կբաժանվի Սյունիքի մարզից, այլև՝ Երևանից դժվարությամբ կարող ենք մեկնել դեպի վերոնշյալ տարածքներ, ընդհուպ Ջերմուկ։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Ջերմուկի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի հետ, որը ժամանակին ակտիվ պայքարում էր Ամուլսարի շահագործման դեմ՝ կարեւորելով բնապահպանական ասպեկտը, իսկ այսօր ընդհանրապես վտանգված է Ջերմուկի, անգամ Հայաստանի գոյությունը։ Ըստ նրա՝ փաստաթուղթը թերի է ներկայացված, որքանով որ ներկայացվել է չկար ինչ-որ տարածքներ հանձնելու մասին խոսք, սակայն չի բացառում, որ վաղը կարող է լինել հանձնելու մասին խոսակցություն, բայց գոնե մինչև այս պահը նման բան չկար։
«Ժողովուրդ ջան, բերեք չտարանջատենք՝ այստեղի-այնտեղի բնակիչ, խոսքը վերաբերում է Հայաստանին և կապ չունի, թե որ ծայրամասում կարող է խնդիր լինել, բոլորս պետք է նույն ձևով սրտացավորեն հետաքրքրվենք ու մեր մասնակցությունն ունենանք ի շահ պետության»,- նշեց Բունիաթյանը՝ հավելելով.« Ինչ վերաբերում է սահմանագծման աշխատանքները ԽՍՀՄ քարտեզով իրականացնելուն, ապա եթե անկլավների մասին սկսենք խոսել, շատ բան ունենք խոսելու։ Նույն ԽՍՀՄ քարտեզներով առաջանում է Շուշիի ու Հադրութի հարցը, Գետաշենի, Շահումյանի հարցը։ Եկեք ես չմտնեմ այդ զրույցների մեջ, ամեն ինչ ընթացքը ցույց կտա, իսկ եթե ԽՍՀՄ քարտեզներով պետք է շարժվենք, ապա ունենք այս հողերը, որի մասին է պետք է բարձրաձայնենք»։
Նրա խոսքով՝պետք է ապրել և տեսնել, թե ինչ է ստացվում, փորձել անմասն չմնալ հայրենիքի պաշտպանության հարցում, ամեն շարքային քաղաքացի պետք է իմանա, որ ամեն վայրկյան կարող է լինել պատերազմ, որին պետք է մասնակցի։
Հիշեցնենք, որ Շիրակ Բունիաթյանը բնապահպան-ակտիվիստ էր, որն ակցիաներ էր իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով