ՊՆ-ն, ե΄ւ սահմանապահ զորքերը, ե΄ւ ԱԱԾ-ն պետք է պատասխան տան. Գինոսյանը` սահմանը հատելու դեպքերի մասին
Ադրբեջանցիների ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք ուղղակի ոտննձգություն է սուվերեն պետության նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանը։
«Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել Լավրովի այցից հետո եւ ինչ-որ մի խորհրդավոր, կամ ոչ խորհրդավոր կապ կա, որովհետեւ ռոսւական կողմն ասում էր, որ այդ լճերի կողքով պետք է ճանապարհ ապահովվի դեպի Նախիջեւան: Այս ամենը այդ աշխատանքի նախաբան կարելի է դիտարկել եւ մատ թափ տալով ալիեւյան այն մոտեցումը, որ եթե հայերը միջանցք չտան, մենք ուժի զոռով էլ կանենք: Այտեղ ամենացավալին այն է, որ Պուտինն ասել է` կարեւորը հրադադարի պահպանումը, եւ ոչինչ էն որ եր սուվերենությունն է ոտնահարվել: Այտեղ կարելի է շատ խորը մտածել, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը կամ ինչ-որ մեկը մեզ էս պարագայում օգնության ձեռք կմեկնի միամտություն է: Եւ երկրորդ սա մեր լրջագույն բացթողումն է, քանի որ եթե 3,5 կմ եկել են ՀՀ տարածք եւ որեւէ մի զինվորական չի եղել եւ ոչ էլ սահմանապահ զորք է եղել, նշանակում է ե΄ւ ՊՆ-ն, ե΄ւ սահմանապահ զորքերը, ե΄ւ ԱԱԾ-ն պետք է պատասխան տան, թե ինչպես է դա ստացվել»,-ասաց նա:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով