«Անհայրենիք մարդիկ շատ կան, բայց հայը գիտի իր հողի գինը․․․ թշնամուն ասեք, որ խոսքերով մեզ չի ահաբեկի, սադրանքներով մեզ չի կոտրի»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գեղեցկուհի դստեր հետ։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է հայի տեսակի, չկոտրվելու, մինչեւ վերջ կանգուն մնալու մասին՝ գրելով․
«Թշնամուն ասե՛ք, որ իրեն չի հաջողվել մեզ կոտրել, մենք դեռ կանգնած ենք սարի պես, թող իմանա, որ դավաճաններ կարող է գտնել, անհայրենիք մարդիկ շատ կան, բայց ՀԱՅԸ գիտի իր հողի գինը, ասե՛ք, որ խոսքերով մեզ չի ահաբեկի, սադրանքներով մեզ չի կոտրի, սա մեր հողն է, ես հայ եմ, իմ երեխաները հայ են, սա մեր հողն է, մեր ջուրն է, այս հողի վրա են ապրել մեր պապերը, թուրքի ոտքը չի լինի այս հողի վրա, այս հողը ձեզ չի ընդունի, մենք ՀԱՅ ԵՆՔ, մենք խաղաղասեր ենք, մենք հյուրընկալ ենք, բայց մենք գիտենք ապրելու և խաղաղության գինը, մենք չենք փախչելու մեր երկրից, չսպասե՛ք, մենք մնալու ենք մինչև վերջ, մինչև վերջի հայը, դավաճանները կարժանանան Աստծո դատաստանին, իսկ հայրենիքի գինն իմացողները կունենան հայենիք։ Մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱՅ են ասում»։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով