Այս պահին ՄԽ-ն բանակցությունների միակ հասանելի ձեւաչափն է. ամերիկացի փորձագետ
Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Փոլ Սթրոնսկին համոզված է ԼՂՀ հակամարտության ավելի օպերատիվ լուծման անհրաժեշտության մեջ: Այսօր՝ մայիսի 22-ին, ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ֆորումին, Սթրոնսկին շեշտեց, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել հակամարտության կողմերի հաշտեցմանը:
Նա ընդգծեց, որ, լինելով 30 տարի տարածաշրջանն ուսումնասիրող մարդ, այսօր նկատում է նույն միտումները, ինչ 30 տարի առաջ: «Իհարկե, ես հասկանում եմ, թե ինչու է այդպես՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել այդ տարածքներում եւ ինչի միջով է անցել Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում»,- ասել է Սթրոնսկին: Այնուամենայնիվ, նա համոզված է, որ հակամարտության լուծմամբ պետք է ակտիվ զբաղվել: Լուծման ձգձգումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլ ավելի շուտ նվազեցնում է հրադադարի ռեժիմի ազդեցությունը:
Սթրոնսկին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Ես դա չեմ ասում որպես պետական պաշտոնյա, այլ որպես ԱՄՆ քաղաքացի, որն ուսումնասիրում է տարածաշրջանը»,- ասաց նա: Սթրոնսկին վստահ է, որ այս պահին Մինսկի խումբը բանակցությունների միակ հասանելի ձեւաչափն է` քիչ թե շատ օբյեկտիվ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները