Խաղում ենք... КВН. Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն
ՀՀ վարչապետի յուրաքանչյուր նոր ելույթ փաստերի նոր մանիպուլացում է, դիլետանտիզմի նոր դրսեւորում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության պահետազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխանում երկրի թիվ մեկն ուսուցանում էր պատգամավորին․ «Այն առաջնագիծը, որն այսպես տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է, եւ փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, եւ ես ուրախ եմ դրա համար»:
Այս «լիկբեզից» ինն օր անց, չհանդիպելով ոչ մի դիմադրության, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայոց «ռազմագիտակի» գովական առաջնագիծն անցան ամենասովորական քայլերթով՝ 3,5 կիլոմետրի չափով խորանալով մեր ինքնիշխան պետության տարածք։
Փաստերի մանիպուլյացիայի ու դիլետանտիզմի մեկ այլ վկայակոչում։
Այդ նույն հարց ու պատասխանում պետության առաջին դեմքն առաջնագծի աշխատանքները հիշատակում էր որպես գաղտնի այն դեպքում, երբ թշնամին անօդաչու սարքի տեսադիտարկման, ջերմադիտարկման համակարգով «ընթերցում» է ամեն ինչ, ընդհուպ ֆիքսելով քո սպայի ուսադրի աստղերը։
Վերը հիշատակված խորհրդարանական հարց ու պատասխանը մանիպուլյացիայի, դիլետանտիզմի կողքին նաեւ, ըստ էության, պոպուլիզմի դասական օրինակ էր, որտեղ հայտնի КВН-ի տարբերակով տրված հարցին ակնկալվում է սրամիտ պատասխան։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ, հարցերին, դրանցում եղած գաղտնիությանն էլ ուշի-ուշով հետեւում է թշնամին։
Փաստերի մանիպուլյացիայի, դիլետանտիզմի ու պոպուլիզմի շարունակական շղթա էր նույն այդ վարչապետի երեկվա ելույթը ՀՀ Աժ արտահերթ նիստում, որտեղ արծարծված փաստերի հատ առ հատ հիշատակումն, ըստ էության, նույնն է, թե վերցնես ու ամբողջ ելույթը շարադրես։
Այս ամենն ունի իր պատճառահետեւանքային խոր կապը, որտեղ գլխավորն անտարակուսելիորեն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո երկրին անհրաժեշտ է պատասխանատվության ու կամային բարձր որակներով օժտված, ազգային շահերով առաջնորդվող, միասնական հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...