Ափսոս, որ մենամարտերը չեղարկված են. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն։
Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ ստորացումից հետո ինչպե՞ս կարելի է նայել սեփական ենթակաների աչքերին, կրել գեներալական ուսադիրներով զինվորական համազգեստ։ Հիրավի որքան հեռատես էր սպայական այդ բարձր կոչումից ձեզ զրկած ՀՀ նախագահը, ով ամենայն խորությամբ էր ճանաչել ձեր մարդկային տեսակն ու թափանցել հոգու խորքը։
Դժվար է պատկերացնել, որ դուք հարազատ եղբայրն եք Վյաչեսլավ Վարնազովիչի, մարդ, ում կյանքն ու գործունեությունը պետական անվտանգության կառույցում ամբողջությամբ եղել են նվիրում երկրին։ Լինելով սպայի բարձրագույն կոչմանը կատարելապես արժանի ղեկավար՝ ենթականերին մարտական հանձնարարության ուղարկելիս նա անհանգստությունից եռում էր յուրաքանչյուրի համար ու հիացքից փայլում, երբ խնդիրն անկորուստ էր կատարված։
Լինել նույն ընտանիքից սերված ու լինել այսքան բևեռացված անձնավորություննե՞ր։ Դուք եթե ունեք խղճի գեթ մեկ կաթիլ ու գիտեք սպայական պատվի մասին չգրված օրենքները, զուտ ձեր եղբոր նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, մեղմ ենք ասում, պաշտոնաթող եղեք։
Ափսոս, որ մենամարտերը չեղարկված են։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով