Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները համատեղ լուսանկարվել են Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ Էխտելդ Խաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին ԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին Վաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը ՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը Հունաստանում Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստը Իսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համար Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է

Օլիմպիական խաղերում մեդալների 9 հավաքածու է խաղարկվել«Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները համատեղ լուսանկարվել ենՆոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ ԷխտելդԽաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասինՆիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցելԵրևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեինԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներինՎաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստըՄեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունըՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը ՀունաստանումԹեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստըԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարԻլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է«Նյուքասլը» խոշոր հաշվով հաղթեց «Ղարաբաղին»Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարանԵՄ խորհուրդը ԻՀՊԿ-ն դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքինԵՄ-ն Մոսկվայից պահանջում է զորքերի դուրսբերում հարևան երկրներից, զորքերի թվաքանակի կրճատում և ռազմատուգանքի վճարում. փաստաթուղթԳաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգինՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԿփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասներըՄոտ օրերս վառելիքի գները կնվազենՀԱԷԿ-ի համար Ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի․ կառավարությունը հաստատեց որոշումըԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացրել մի քանի կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համարԱրձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպքՊանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք)Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանըՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունըՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալինԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York TimesՆման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասինԳագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՀրդեհ սննդի կետերից մեկումՄի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ ՏուսկՁևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը (տեսանյութ)Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանըՕտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ ԷնդրյուինԵրևանում uպանված չեչեն կնոջ hnւղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյnւնի հետևիցՌուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարարԱտոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ ԱվանեսյանՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. ՊեսկովՈ՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամից
Հայաստան

Այս որոշումը պետք է համարժեք արձագանք ստանա, չպետք է բացառել խնդրի լուծման ռազմական սցենարը

Նախապես պայմանավորված բանակցություններին ադրբեջանական կողմի չներկայանալը Բաքվի բռնապետի հերթական լկտի պահվածքն է, ով որոշել է բռնազավթել ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Խոսքը վերաբերվում է թե՛ Սև լճի ու Իշխանասարի հատվածին և թե՛ Կութի ու Վերին Շորժայի հատվածներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքում նախապես պայմանավորված բանակցություններին ադրբեջանական կողմի չներկայանալու հնարավոր պատճառներին։

«Ակնհայտ է, որ այդ որոշումը կայացվել է Բաքվում, ամենաբարձր մակարդակով։ Տվյալ վայրերում տեղակայված բաշիբոզուկները չեն կարող որոշել՝ ներկայանան, թե ոչ։ Ուստի այն պետք է համարժեք արձագանքի արժանանա, հակառակ դեպքում այս լկտի վարքագիծը շարունակելու է սպառնալ մեր անվտանգությանը»,- ասաց Ոսկանյանը։

Հարցին՝ արդյոք սա արհամարհական վերաբերմունք չէ՞ նաև բանակցությունների նախաձեռնող կողմ հանդիսացող ռուսական կողմի նկատմամբ, Ոսկանյանը նշեց․

«Ադրբեջանը չունի այն ներուժը, որպեսզի կարողանա «ատամ ցույց տալ» Ռուսաստանին, ակնհայտ է, որ այստեղ հիմնական դերակատարը թուրքական կողմն է և պատահական չէ, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։ Բաքուն իր դիրքորոշումները ցանկացած պարագայում համաձայնեցնում է Անկարայի հետ։ Սա պետք է գնահատել որպես թուրքական կողմի դիրքորոշման կոշտացում»։

Ոսկանյանը ընդգծեց՝ ՀՀ-ն պետք է գործադրի հնարավոր բոլոր քայլերը իր իրավունքները վերականգնելու համար՝ չբառացելով նաև ռազմական լուծման սցենարը։

«Որքանով է ի վիճակի այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը որոշումներ կայացնելու և աջակցություն ստանալու մեր ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի և բարեկամ պետությունների կողմից, լրիվ այլ խնդիրն է»,- ասաց Ոսկանյանը և հարցին՝ հնարավոր է, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գործընթացը՝ ռազմական բախում հրահրելու նպատակով, շեշտեց՝ ադրբեջանական գործողությունները բազմաթիրախ են։

«Առաջնային թիրախներից մեկը Քարվաճառի ուղղությամբ մեր ճանապարհները հնարավորինս խոցելի դարձնելն է։ Սա ունի պաշտպանական նպատակ, քանի որ Բաքվում ունի վախեր, որ հայկական կողմից վաղ թե ուշ տեղի է ունենալու ռևանշ։ Մյուս կարևոր թիրախը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Իշխանասարի նման ռազմավարական կարևորագույն դիրքի նկատմամբ գերակայություն ունենալը, որը վտանգ է ստեղծում Սյունիքի ամենանեղ, պարանոցային մասը կտրելու առումով։

Մյուս թիրախը մեր հասարակությունն է, որին փորձ է արվում հուսալքել և հաշտեցնել պարտության մտքի հետ։ Ադրբեջանի խնդիրը այս թիրախները խոցելն է և մեր տարածարջանում ամրապնդվելը։ Այսօրվա իրենց պահվածքը տեղավորվում է այս գործողությունների մեջ»,- ընդգծեց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ չնայած հայաստանյան որոշ շրջանակների քարոզչությանը, Ադրբեջանում պատրաստ չեն որևէ խաղաղության, ուստի մեր պետությունը պետք է ցուցաբերի համարժեք դիմադրություն իր իրավունքները տարածաշրջանում վերականգնելու համար։