«Աբսուրդ մեղադրանք է»․ Սեյրան Օհանյանի փաստաբան
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
«Աբսուրդ մեղադրանք է,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքի էությանը՝ նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ մանրամասնելով,- Վատնումը հափշտակության տեսակներից է և ուղղակի դիտավորությամբ կատարվող արարք է։ «Ձորա ՀԷԿ»-ի հետ կապված պարոն Օհանյանը որևէ նման բան չի կատարել․ մեղադրանքը սկզբից մինչև վերջ չհիմնավորված ենթադրությունների հիման վրա է։
ՀԷԿ-ի օտարումը տեղի է ունեցել կառավարության որոշման հիման վրա՝ ընդ որում, պարոն Օհանյանը կառավարության այդ նիստին չի էլ մասնակցել, և այդ գործարքին առնչվել է այնքանով, որքանով, որ «Ձորա ՀԷԿ»-ը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է եղել․ ընդամենը։ Գործով էլ հիմնավորվում է, որ ողջ գործընթացը՝ նախագծերի պատրաստումից մինչև գնորդների հետ բանակցությունները և այլն, իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը»։
Փաստաբանը հավելեց նաև, որ վատնման մասին որևէ հիմնավորում չկա, և մեղադրանքը սնանկ է և՛ փաստերի, և՛ իրավական գնահատականի առումով։ Նա հույս հայտնեց, որ դատախազը չի հաստատի մեղադրական եզրակացությունը։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով