Թշնամին Արցախում դիրքեր է բարելավում, Արայիկ Հարությունյանը ասֆալտով և լուսավորությամբ է զբաղվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաեւ Արցախում, ընդ որում՝ միանգամից մի քանի ուղղությամբ են փորձել, բայց մի քանի հարյուր մետր են առաջ եկել՝ Քարվաճառի հատվածում։
Չնայած Արցախի իրավապահները, հայաստանցի գործընկերներին չզիջելով, հերքումներ են տարածում, սակայն ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են այս լուրը։ Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ ասաց, որ լուրն իրական է․ «Ես էլ եմ լսել, որ Քարվաճառի, Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները վերջին օրերին «սահմանների ճշգրտման» եւ հենակետերի տեղակայման անվան տակ դիրքային բարելավումներ են գրանցել»։ Մյուս ուղղություններում նրանց առաջխաղացումը, ըստ տեղեկությունների, կանխել են ռուս խաղաղապահները։
Մինչ ադրբեջանցիները մխրճվում են մեր տարածք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, զբաղված է սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Արցախում ասֆալտապատման բուռն աշխատանքներ են գնում, փողոցներ են լուսավորվում, օրինակ՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը։ Արցախցիները կատակում են, թե պատերազմից հետո «ՀԷԿ-երի Արայիկը» դարձել է «Արայիկ լուսավորիչ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ