Փաշինյանն էլ գիտի, որ չի կարող որևէ ընդդիմադիր մեղավոր լինել, որ երկրի սահմանները դարձել են «проходной двор»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլ յացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում:
Ի դեպ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նույն բառապաշարով ու ոճով այդ տեքստերը գրում է հենց Փաշինյանը ու թռուցիկի պես բաժանում տարբեր թիմակիցների, որ վերջիններս դնեն իրենց ՖԲ էջերում: Ճիշտ այնպես, ինչպես աշխատեցնում են ֆեյքերի բրգաձև համակարգը:
Այդ կասկածներն ավելի են խորանում, երբ նման հարձակումներից հետո Փաշինյանն ինքն է սկսում «ծավալվել»: Երեկ էլ այդպես էր. նախորդ օրվա սոցցանցային «թռուցիկներից» հետո Փաշինյանն ինքը անվտանգության խորհրդի նիստում սկսեց մեղադրանքներ հնչեցնել ընդդիմության հասցեին՝ նույնիսկ այն աստիճան իջնելով, որ նրանց մեղադրեց «պրոադրբեջանական գործունեության» մեջ:
Պատճա՞ռը: Ընդդիմությունը բարձրաձայնել էր այն վտանգների ու «խորշերի» մասին, որոնց մասին հետևողականորեն փոձում է լռել իշխանությունը, հանրությունից շարունակաբար թաքցնել ճշմարտությունը՝ 44-օրյա «հաղթելու ենք»-ի ու «Շուշիի համար մարտերը շարունակվում են»-ի ոճով:
Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանություններն անընդհատ թշնամիներ են փնտրում ներսում, այլ ոչ թե ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի: Իրականում ամենօրյա շարունակական ձախողումների ու փորձանքների համար Փաշինյանը շարունակում է այլ մեղավորներ փնտրել՝ հարցադրում անողներից, իշխանության կեղծիքները բացահայտողներից մինչև ապաշնորհության մասին (նվազագույնը) փաստեր ներկայացնողները: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ չի կարող որևէ ընդդիմադիր մեղավոր լինել, որ երկրի սահմանները դարձել են «проходной двор», բայց սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակում է: Հանրության մի հատվածի վրա դա ազդում է: Առայժմ ազդում է…»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...